Տարվա առաջին գրառումը - 1 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 1 » Տարվա առաջին գրառումը
10:59
Տարվա առաջին գրառումը

Երկար մտացեցի թե տարվա առաջին գռառումը ինչուն կամ ինչին նվիրեմ:
Երկար մտածեցի և որոշեցի գռառումը նվիրել սիրահարներին ինձ թվում է սիրահարվաց լինելը շատ լավ բան է: Բայց շատերը չգիտեն ինչ է սերը դրանում ես համոզվաց եմ: Սիրել դա չի նշանակում ինչ որ ինչ, որ մեկը քեզ դուր է գալիս ոչ դա այդպես չէ սիրելը դա մի ուրիշ զգածողություն է որը կարելի է ասել անկարագրելի է: Ինչ եմ ուզում ասել այս հոդվածով, թող 2012 թվականը լինի սիրո և երջանկության տարի
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ (Ս)
Առաջարկում ենք Ձեզ 2012 թվականի աստղագուշակ, բայց միևնույն ժամանակ հիշեցնում, որ յուրաքանչյուրի ճակատագիրը իր սեփական ձեռքերում է:

Խոյ

 Սկսած հունվարից, Դուք փոփոխություն կզգաք: Հենց այս շրջանում կսկսվեն  նոր սիրային հարաբերությունները: Սակայն հնարավոր է, որ գոյություն ունեցող սիրավեպում Դուք պարզապես ուզենաք ավելացնել կիրք և նոր ու վառ զգացմունքներ:  Ձեր  զգացմունքները թարմացնելու  և նոր շունչ հաղորդելու գործում Ձեզ կօգնեն արտաքին տեսքի  փոփոխությունը և ռոմանտիկ հանդիպումները: Ամռանը կարող են կոնֆլիկտներ առաջանալ Ձեր սիրելիի հետ: Փորձեք չիդեալականացնել նրան:

Ցուլ

 Ձմռանը  Ցլերին սպասում է սիրային հարաբերությունների փորձարկում: Չի բացառվում, որ Դուք և Ձեր սիրած անձը  կորոշեք բաժանավել իրարից: Առավել բարենպաստ ժամանակ սիրավեպի համար կստեղծվի ամռանը, իսկ աշնանը Դուք կկարողանաք սուզվել  կրքերի և հույզերի մեջ: Եղեք ավելի մեղմ ու ավելի հանդուրժող Ձեր սիրելիների նկատմամբ, խուսափեք ագրեսիվությունից: Այժմ ամենակարևորը Ձեր երրկրորդ կեսի վստահության ձեռք բերումն է:

 

Երկվորյակ

 Այս տարվա սկզբին աստղերը Ձեզ համար պատրաստել են հետաքրքիր ծանոթություններ, որոնք կարող են տեղի ունենալ արտերկրում կամ ճանապարհին: Գարնանը Դուք կդառնաք Ձեր զույգի մեջ առաջատարը: Սակայն հիշեք, որ տղամարդկանց համար կարևոր է նվաճել իրենց ընտրյալին.գործեք այս կանոնին համաձայն: Եղեք մի փոքր անհասանելի, բայց մի չափազանցրեք: Աշնանը Դուք կասկածներ կունենաք Ձեր հարաբերությունների  ապագայի նկատմամբ: Մի փոքր համբերություն, և շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի:

Խեցգետին

 Սկսեք այս տարին մաքուր էջից: Մի կողմ դրեք բոլոր անիմաստ հուզմունքները անցած անհաջող սիրո մասին:  Ամռանը Ձեր երկրպագուների քանակը զգալիորեն կաճի: Սա բարենպաստ ժամանակ է հարաբերությունների համար: Թերևս նրանք կլինեն ավելի քիչ կրքոտ, քան նախորդները, բայց կունենաք Ձեր սիրելիի նկատմամբ ավելի շատ վստահություն: Որպեսզի պահպանվի զգացմունքների թեժ կրակը, մի մոռացեք ժամանակ հատկացնել կյանքի ինտիմ կողմին:

Առյուծ

   Սիրած անձ,  թե՞ աշխատանք: Նրանից, թե ինչ ընտրություն կկատարեք, կախված կլինեն Ձեր ապագա հարաբերությունները: Մի՛ մոռացեք ավելի հաճախ ասել Ձեր երկրորդ կեսին սիրո խոսքեր, խնամք ու քնքշություն ցուցաբերել: Ամռանը գնացեք ռոմանտիկ ճանապարհորդության: Կրքոտ սեքսը և զբոսնելը լողափով թույլ կտան Ձեր  հարաբերություններին փայլել նոր գույներով: Եթե ​​Դուք միայնակ եք, ծանոթության լավագույն ժամանակը  նոյեմբերն է:

Կույս

  2012-ի գարնանը Կույսերին սպասում են սիրային վառ ապրումներ: Հնարավոր է,  որ ճակատագիրը կբախի  նախկին սիրածների հետ: Այժմ Դուք հնարավորություն կունենաք նորից որոշել, թե նրանցից ում հետ կապեք Ձեր կյանքը: Աշնանը կարող են դժվարություններ ծագել էմոցիաները արտահայտելու գործում՝ մի մոռացեք ասել Ձեր սիրելիին սիրո խոսքեր, հոգ տանել նրանց մասին: Տարվա վերջում Դուք կարող եք կարևոր որոշում կայացնել, որը կապված է լինելու Ձեր անձնական կյանքի հետ:

Կշեռք

   Ձմռանը Կշեռքները ունեն բոլոր հնարավորությունները հանդիպելու իրենց իսկական սիրուն: Սակայն պետք է պատրաստ լինեք, որ արդեն գարնանը Դուք ստիպված եք լինելու պայքարել այդ հարաբերությունները պահպանելու համար: Կշեռքներին բնորոշ դիվանագիտությունը կօգնի լուծել յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակ: Աշունը հաճույքի ժամանակն է: Փորձեք այս շրջանում դարձնել սեքսը ավելի տպավորիչ և հիշարժան: Տարեվերջում կարող եք մտածել երեխա ունենալու մասին:

 

Կարիճ

   2012 թվականի սկզբին կարող եք սպասել ծառայողական սիրավեպ՝ Կարիճի բնական հմայքը մեծ տպավորություն կթողնի գործընկերոջ վրա: Որպեսզի պահպանեք կայուն և անփոփոխ հարաբերություններ, պետք է մի փոքր ավելի դիվանագետ լինեք​​, զսպեք բնազդները, ավելի ճկուն եղեք: Պայծառ զգացմունքները ավելի լավ է արտահայտել մահճակալում, այլ ոչ թե աղմկոտ սկանդալներում:  Գարնանը Ձեր և Ձեր սիրելիի միջև կարող են ծագել սուր հակասություններ: Փորձեք ավելի քիչ քննադատել Ձեր երկրորդ կեսին:

Աղեղնավոր

   2012 թվականի սկիզբը հարմար ժամանակահատված է, որպեսզի վերջ տաք սպառված կապերին: Արդեն գարնանը կարող եք գտնել նոր սեր, այն զգացումները, որոնք կհեղեղեն Ձեր հոգին և սիրտը: Բայց մի շտապեք առաջարկել Ձեր ընտրյալին ապրել միասին կամ ակնարկեք ամուսնության: Փորձեք վայելել այն, ինչ ունեք՝ ռոմանտիկ  ժամադրություններ, կրքոտ սեքս:

Այծեղջյուր

   2012 թվականի սկզբին Դուք  դժվար թե ցանկանաք մտածել անձնական կյանքի մասին, որովհետև բոլոր մտքերը կլինեն աշխատանքի շուրջ: Սակայն փետրվարին նոր սիրավեպը կխամրեցնի ամեն ինչ:  Առանց մտորումների և կասկածների սուզվեք վառ ու պայծառ զգացմունքների և հույզերի գետը: Վայելեք ամեն մի վայրկյանը: Հատուկ ուշադրություն հատկացրեք սեքսին՝  մի եղեք պահպանողական և կաշկանդված անկողնում: Ձեր կապը կտևի երկար, եթե կյանքում առաջին տեղում չդնեք աշխատանքը:

Ջրհոս

   Տարեսկիզբը  բարենպաստ է թարմ և կրեատիվ մտքերը կյանքում իրագործելու համար՝ ձեր սիրելիի հետ կարողեք զբաղվել Ձեր տան դիզայնով և այլ կենցաղային գործերով: Հատուկ ուշադրություն հատկացրեք ննջարանին: Ինտերիերի նախագծման հարցում կարող եք դիմել Ֆեն-շուի կանոններին: Ամառը և աշնունը իդեալական ժամանակ են հարաբերությունները զարգացնելու համար: Ձեզ սպասում են անմոռանալի ժամադրություններ, ռոմանտիկ ընթրիքներ և ճանապարհորդություններ քաղաքից դուրս: Շատ հավանական է, որ տարվա վերջում Դուք կսկեք մտածել ամուսնության մասին:

Ձկներ

   Տարվա սկզբին Ձեր և Ձեր սիրելիի հարաբերությունների մեջ հակասություններ ու վեճեր կհայտնվեն: Որպեսզի վերականգնեք կապի ներդաշնակությունը, փորձեք  նորովի ճանաչել սիրելիին, ուշադրություն և հոգատարություն ցուցաբերեք: Դժվար իրավիճակներում մի լռեք, խոսեք Ձեզ հուզող բոլոր հարցերի շուրջ, արտահայտեք զգացմունքներն ու հույզերը: Միայն այդ դեպքում արդեն ամռանը Դուք կկկարողանաք կրկին վայելել հարմոնիա Ձեր անձնական կյանքում:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1546 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar