Տարիներ անց - 22 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 22 » Տարիներ անց
17:17
Տարիներ անց

Գիտեմ` տարիներ հետո կրկին կհանդիպենք, ինչպես այս տարի կրկին կուրախանանք իրար գտնելով: Իրար կնայենք մենք հեռու հեռվից, արցունք կնշմարվի մեր երկուսի աչքերում: Բայց այն ժամանակ ամեն ինչ այլ կլինի: Այս անգամվա նման ազատ չենք լինի: Երբ քեզ տեսնեմ, կխնդրեմ ամուսնուս կանգնեցնի մեքենան, կիջնեմ մեքենայից ու կքայլեմ: Դու էլ կքայլես դեպի ինձ և այդ պահին… Այդ պահին կբացվի մեքենայի հետևի դուռը, կիջնեն զույգ երեխաներս` Ալբերտս ու Կարինես, կիջնի նաև ամուսինս ու երեքով ծիծաղով կվազեն իմ հետևից: Իսկ դիմացի խանութից դուրս կգան կինդ և դուստրդ: Երեխաներս «մամա» գոռալով կվազեն, կպտտվեմ կգրկեմ, ամուսինս էլ իր ուժեղ բազուկներով կգրկի մեզ: Կզգամ մի երկնային երջանկություն, իսկ մեջքիս ետևում հանկարծ կլսեմ. «Կյանքս, Սեդուլս, քեզ ահավոր շատ եմ սիրում»: Սիրտս վեր կելնի ծանոթ բառերից, կկանգնեմ, կշրջվեմ և կտեսնեմ, թե ինչ ամուր ես գրկել դստերդ, ում իմ անունով ես կոչել և կհասկանամ, որ այդ խոսքերն ինձ էին ուղղված: Երկուսիս աչքերից արցունքներ կթափվեն, կարոտով կնայենք իրար, կուզենք վազել, գրկել իրար, համբուրել: Բայց կշրջվեմ, կգրկեմ ամուսնուս, զույգ երեխաներիս և կքայլեմ իմ կառուցած երջանկության ճանապարհով` հոգուս խորքում թաքուն պահելով մեր սերը, որն այդ ժամանակ և հենց այդ օրը կդառնա 10 տարեկան:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1141 | Ավելացրեց: Sedul1993 | Գնահատական: 4.3/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 Armine • 10:06, 01.07.2013
lavn errrrrr shattttt love1 smaili_28 smaili_3 smaili_3 smaili_38
avatar
2 Sedul1993 • 23:58, 03.07.2013
Շնորհակալ եմ
avatar
3 Silva • 15:55, 05.07.2013
SHAT HETAQRQIR PATMUTYUN 6
avatar
4 Qnush • 14:44, 14.07.2013
shaaaat lavn errr ,,,,,, sa irakan patmutyun e ?
ComForm">
avatar