Տղա և աղջիկ հարաբերություներ - 17 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 17 » Տղա և աղջիկ հարաբերություներ
13:56
Տղա և աղջիկ հարաբերություներ

Տղա և աղջիկ հարաբերությունների մեջ միայն ընկերություն չի կարող լինել, իսկ եթե լինի 1 ամսից ոչ քիչ: Եվ թող ոչ ոք չփորձի նորից համոզել, որ կա ուղղակի ընկերություն... Սուտ է, սուտ է, սուտ է: Կկրկնեմ թեկուզ հազար անգամ, բայց սուտ է. միշտ էլ մեկը դավաճանում է, երբ հասկանում է, թե իբր սիրում է: Սիրում է նախկին ընկերոջը, պարզապես լավ զրուցակցին և վերջում պահանջում, որ ամեն ինչ նույնը մնա: Ախր անհնար բան է խնդրում դավաճան ընկերդ. մնալ նույն լավ ընկերը, ինչ առաջ էիր, չնայած ինքը սիրում է: Դու հաճախ չես կարողանում մերժել մի քանի տարվա կամ թեկուզ նոր գտած ընկերոջդ ու փորձում ես պահել հավասարակշռությունը սիրո և ընկերության միջև: Հետո գալիս է մյուս փուլը, երբ նա այնքան է դնում քեզ նույն վատ դրության մեջ` իր հավերժ երազկոտ ու սիրող աչքերով նայելով դեմքիդ, որ քեզ էլ մի պահ թվում է, թե սիրում ես: Հետո երազկոտ աչքերի ազդեցությունն անցնում է, ու դու հասկանում ես, որ ամենևին էլ չես սիրում ու չես կարող լինել ավելին, քան պարզապես լավ զրուցակից կամ ընկեր: Իսկ նա քեզնից նորից իր երազկոտ աչքերով ավելին է խնդրում ու ամեն անգամ նեղանում ու տանջվում, որ դու նույն կերպով չես արձագանքում իր համար այդքան բնական թվացող զգացմունքին: Հնարավոր չէ փաստորեն պարզապես լավ ընկերներ լինեն աղջիկն ու տղան, քանի որ մեկը միշտ էլ առաջինն է լինում, ով դավաճանում է: Չնայած այս ամենին` վերջում միշտ էլ մեղավոր իրեն դավաճանվածն է զգում և ոչ հակառակը: Հետո գալիս է ծեծված մտքերի շարան, որ երևի շատ ես մտերիմ եղել, քան հարկավոր էր, շատ ես վստահել, կամ պարզապես իզուր ես ընդունել քո աշխարհ: Սակայն այս դեպքում էլ հարց է ծագում` էլ ի՞նչ իսկական ընկերություն, եթե նրա համար սահմաններ ես գծում: Ուրեմն ի՞նչ է դուրս գալիս, որ երկուսն էլ մեղավոր են, կամ` ընդհակառակը, ոչ մեկն էլ մեղավոր չէ, որ պարզապես պիտի ասես սերիալային այն ծեծված արտահայտությունը, թե ոչ մեկն էլ մեղավոր չէր, պարզապես այդպես ստացվեց: Պարզապես ու առանց պատճառի ոչինչ չի կատարվում, առանց մեղավորի ու առանց մեղքի էլ երբեք ընկերություն չի քանդվում: Տարբերեք խնդրում եմ, ընկերությունն ու սերը...

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 1396 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 4.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar