Տարբեր երկրների երիտասարդները սմարթֆոնները տարբեր նպատակներով են օգտագործում - 7 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 13.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 7 » Տարբեր երկրների երիտասարդները սմարթֆոնները տարբեր նպատակներով են օգտագործում
21:43
Տարբեր երկրների երիտասարդները սմարթֆոնները տարբեր նպատակներով են օգտագործում

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աշխարհի տարբեր երկրների երիտասարդները սմարթֆոններն օգտագործում են բոլորովին տարբեր նպատակներով: Թեխասի համալսարանի մասնագետները, համագործակցելով կորեացի հետազոտողների հետ, բացահայտել են, թե ինչ հաճախականությամբ եւ ինչու են ամերիկացի ու կորեացի ուսանողներն օգտվում սմարթֆոններից: Հետազոտողներն ընտրել են այս երկու երկրները, քանի որ, ըստ Meddaily-ի, սմարթֆոնների օգտագործման ցուցանիշով վերջիններն առաջատարներն են: Ամերիկայում սմարթֆոններից օգտվում է երիտասարդների 80%-ը եւ Կորեայում՝ 90%-ը: Պարզվում է, որ ամերիկացի ուսանողները սմարթֆոններն օգտագործում են հիմնականում էլեկտրոնային փոստի, տեքստային հաղորդագրությունների եւ սոցկայքերի համար: Կորեացի ուսանողներն դրանք օգտագործել են զվարճանքների եւ տեղեկատվության որոնման համար:


 Նյութի աղբյուր՝ http://news.am/arm/news/247041.html

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 508 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar