«Տաքսի» ֆիլմի աստղը ձերբակալվել է ընկերուհուն ծեծի ենթարկելու համար - 16 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 13.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 16 » «Տաքսի» ֆիլմի աստղը ձերբակալվել է ընկերուհուն ծեծի ենթարկելու համար
00:24
«Տաքսի» ֆիլմի աստղը ձերբակալվել է ընկերուհուն ծեծի ենթարկելու համար

Փարիզում ձերբակալվել է «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին՝ նախկին ընկերուհուն ծեծի ենթարկելու կասկածանքով: Այդ մասին հաղորդել է L'Express-ը:  Հաղորդվում է, որ վեճը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին: Նաև նշվում է, որ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել: Ներկա դրությամբ Նասերին ու նրա ընկերուհին ձերբակալված են:  Նասերին բազմիցս մեղավոր է ճանաչվել խուլիգանության, մարմնական վնասվածքներ հասցնելու, արագության գերազանցման, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու և այլ իրավախախտումների համար: Մի անգամ տաքսու վարորդը փակել էր Նասերիի ճանապարհը, որի հետևանքով նա հայտնվել էր խցանման մեջ: Նասերին դուրս էր եկել ավտոմեքենայից և սկսել վիրավորել տաքսու վարորդին, հետո արձակել էր տաբատն ու ցուցադրել սեռական օրգանները:

Նյութը՝ 1in.am

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 517 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar