Տակդիրների/փամփերսներ ստեղծման պատմությունը :) - 27 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 27 » Տակդիրների/փամփերսներ ստեղծման պատմությունը :)
16:41
Տակդիրների/փամփերսներ ստեղծման պատմությունը :)

Մարդկանց բոլոր գյուտերն ունեն իրենց պատմությունները,և բացառություն չէ նաև տակդիրի ստեղծման պատմությունը:Այսօր դժվար է պատկերացնել փոքրիկների խնամքը առանց տակդիրների,բայց տարիներ առաջ այլ կերպ էր:Հնում մարդիկ օգտագործում էին տակաշորեր,սակայն ամեն անգամ դրանք պետք էր լվանալ,չորացնել և այլն,ինչը շատ ժամանակ ու ուժ էր պահանջում:

Մի գործարանում որպես քիմիկոս էր աշխատում ոմն Վիկտոր Միլզ:Բացի իր աշխատանքից նա միայնակ խնամում էր իր 3 թոռներին(պատկերացրեք,թե ինչ դժվար էր նրա համար դա,այն էլ տակդիրների բացակայության դեպքում):Վիկտորը հաճույքով էր զբաղվում իր թոռներով.ուրախացնում էր նվերներով,տանում զբոսանքների,նրանց համար կերակուր պատրաստում,անում էր ամեն ինչ:Սակայն ամեն երեկո գալիս էր դաժան աշխատանքի ժամը.պետք էր լվանալ երեխաների տակաշորերը:Նա անում էր այդ աշխատանքը,մինչ դա վերջնականապես չզզվեցրեց նրան:Վիկտորը դա համարում էր հիմար աշխատանք և ելքեր էր փնտրում:Եվ ահա մեր քիմիկոսը ստեղծում է միանգամյա օգտագործման տակաշորեր պոլիէթիլենից.այլևս կարիք չկար տակաշորերը լվանալու,ուղղակի դրանք դեն նետիր ու վերջ:Սակայն Վիկտորը հասկանում էր,որ պոլիէթիլենի անմիջական շփումը վատ է մաշկի համար,քանի որ մաշկն այդպես չի շնչի:Եվ նա սկսեց մտածել ավելի հարմար նյութ տակդիրներ պատրաստելու համար: Նա դա էլ արեց.նյութը փափուկ էր,թեթև և ներծծում էր հեղուկ:Քիմիկոսն իր հայտնագործությունը ցուցադրեց գործարանի տնօրենին:Տնօրենին դուր եկավ գաղափարը,նա փակեց իր գործարանը և սկսեց տակդիրների արտադրություն:Այդպես ծուլությունը ծնեց գյուտ :)

 

Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 838 | Ավելացրեց: Eliz | Գնահատական: 4.1/14
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar