Թույլ տուր - 17 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 27.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 17 » Թույլ տուր
23:10
Թույլ տուր
Թույլ տուր նվիրել քեզ իմ ողջ հոգին, 
Թույլ տուր աշխարհը իմ թանկ նվիրել, 
Թույլ տուր մոռանալ ամբողջ աշխարհին 
Ու աշխարհից դուրս միշտ քեզ հետ լինել: 
Խնդրում եմ թույլ տուր միայն քեզ սիրել, 
Թույլ տուր նվիրել քեզ ողջ կյանքը իմ, 
Ուզում եմ սերդ հավերժ վայելել, 
Մարմինս որ զգաս, սերս զգաս ու ինձ: 
Թույլ տուր գեթ մի պահ ոչինչ չտեսնել, 
Չտեսնել անգամ աշխարհի բարին, 
Թույլ տուր, խնդրում եմ, սերդ լոկ տեսնել, 
Որ միշտ մոտ լինի սիրտս քո սրտին: 
Թույլ տուր քո սիրո խոսքերը լսել, 
Թույլ տուր չլսել ուրիշ ոչ մեկին, 
Կսիրեմ, սիրում եմ ւ միշտ եմ սիրել, 
Թույլ տուր, որ ասեմ միշտ քո շուրթերին...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 890 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 4.1/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar