Թինա Քեյը սպասում է իր առաջին բալիկին - 10 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 10 » Թինա Քեյը սպասում է իր առաջին բալիկին
19:18
Թինա Քեյը սպասում է իր առաջին բալիկին

Պարուհի, օդային ակրոբատ, էկզոտիկ կենդանիներ վարժեցնող Թինա Քեյը պատրաստվում է առաջին անգամ մայրանալ: Հղիության ընթացքում նա շարունակում է աշխատել, ելույթ ունենալ տարբեր միջոցառումներին` չմոռանալով հետեւել բժիշկների խորհուրդներին:):"Հղիությունս արդեն փոքր-ինչ խանգարում է, որ ակտիվորեն աշխատեմ: Բժիշկների կանխորոշմամբ` բալիկս կծնվի դեկտեմբերի սկզբին, ասել են` աղջիկ է: Անունը դեռ չենք որոշել: Կարեւորն առողջ բալիկ ծնվի: Երեխայի խնամքի ամբողջ պարագաները քույրիկս Լոնդոնից է ուղարկելու, այստեղից գրեթե ոչինչ չեմ գնում”,-նշել է ապագա մայրիկը:


Թինա Քեյը զրույցում ասել է, որ հղիության ընթացքում ակրոբատիկ հնարքների չի դիմում:). "Ինձ համար վտանգավոր մի քանի միջադեպ եղավ, բայց այդ ամենը հաղթահարեցի: Սպասում եմ, որ երեխան առողջ կծնվի”:31-ամյա պարուհու կարծիքով` կարողացել է ստեղծել լավ կարիերա, իսկ այժմ մայրանալու ժամանակն է. "Հասուն տարիքում այլ զգացողություն ես ունենում, ամեն ինչ ավելի գիտակցված է: Ես երիտասարդ լավ տարիներ եմ անցկացրել, կարծում եմ` կյանքս ճիշտ եմ ապրել: Հիմա ամուսնուս` Մովսեսի հետ սպասում ենք` երբ ենք ծնողներ դառնալու”:


Թինա Քեյը բացի դասավանդելուց, հաճախ իր պարային համարներով մասնակցում է միջոցառումների, խնջույքների ու համերգների. "Միջոցառումներին ոչ միայն օդային ակրոբատիկայով եմ զբաղվում, այլ նաեւ երգում եմ: Հիմա հանգստի շրջան է, սեպտեմբերից նորից սկսվելու են պարապմունքները, հղիությունից հետո էլի կշարունակեմ դասավանդել”:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 727 | Ավելացրեց: TIKO | Գնահատական: 4.2/10
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar