Թեթեւ ատլետիկայի սուպերաստղ Մայքլ Ջոնսոնի կինը հայուհի է - 10 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 10 » Թեթեւ ատլետիկայի սուպերաստղ Մայքլ Ջոնսոնի կինը հայուհի է
11:16
Թեթեւ ատլետիկայի սուպերաստղ Մայքլ Ջոնսոնի կինը հայուհի է

Ամերիկացի հայտնի թեթեւ ատլետ, օլիմպիական քառակի չեմպիոն Մայքլ Ջոնսոնն ու նրա հայուհի կինը հարցազրույց են տվել բրիտանական «The Telegraph»-ին` Լոնդոնում օկիմպիական խաղերի նախաշեմին:

Հարցազրույցում Ջոնսոնը պատմել է այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարզական սուպերաստղ, ինչպես նաեւ խոսել է հաղթողի բնույթի մասին:

Հայտնի մարզիկն ամուսնացած է հայուհու` խոհարար Արմինե Շիրինյանի հետ, ում հետ ծանոթացել է 9 տարի առաջ Լոս Անջելեսում:

«Նա ինձ ստիպում էր աշխատել մարզասրահում ամեն օր, իսկ ես այնպես եմ դա ատում: Սակայն նա բավականին փոխվել է: Որքան հասունանում է, այնքան ավելի շատ է գիտակցում, որ ամեն ինչ իդեալական չի կարող անել: Երբ դու հասկանում ես, կամ պետք է ընդունել դա, կամ դժբախտ լինել: Նա կարողացավ ընդունել»,-պատմել է Արմինեն իր հայտնի ամուսնու մասին:

Նշենք, որ Ջոնսոնը պատմության մեջ միակ տղամարդ ատլետն է, ով օլիմպիական ոսկի է նվաճել 200 եւ 400 մ հեռավորությունների համար:

 

Դիտումներ: 795 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar