ԹԵՍՏ. Ձեր նյարդերն ամու՞ր են - 11 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 11 » ԹԵՍՏ. Ձեր նյարդերն ամու՞ր են
18:47
ԹԵՍՏ. Ձեր նյարդերն ամու՞ր են
 
Մեր կյանքի արագացող տեմպը ավելացնում է ծանրաբեռնվածությունը մեր նյարդային համակարգի վրա, որն էլ ավելի հաճախ է սկսում դրսևորել ջղագրգռություն, բռնկունություն, նյարդայնացածություն: Ինչպե՞ս ենք մենք հաղթահարում ամենօրյա ջղագրգռվածությունը: Որքանո՞վ ենք տիրապետում մեզ կարևոր, ճգնաժամային պահերին: Այս հարցերին գոնե մոտավոր կպատասխանի այս թեստը:


Պատասխանների տեսակները՝ «շատ», «առանձնապես ոչ», «ոչ մի դեպքում»:

Ձեզ ջղայնացնում է.

— թերթի ճմռթած էջը, որն ուզում եք կարդալ
— տարիքով կին՝ հագնված երիտասարդ աղջկա նման
— զրուցակցի չափազանց մոտիկությունը(օրինակ երթուղայինում օրվա ակտիվ ժամերին)
— փողոցում ծխող կինը
— երբ ինչ-որ մեկը հազում է ձեր ուղղությամբ
— երբ ինչ-որ մեկը կրծում է եղունգները
— երբ ինչ-որ մեկը անտեղի ծիծաղում է
— երբ ինչ-որ մեկը փորձում է սովորեցնել ձեզ, ինչ և ինչպես անել
— երբ սիրելին մշտապես ուշանում է
— երբ կինոթատրոնում ձեր առջև նստածը անընդհատ շարժվում է մեկնաբանում ֆիլմի սյուժեն
— երբ փորձում են պատմել ձեզ հետաքրքիր վեպի սյուժեն, որը դուք պատրաստվում եք կարդալ
— երբ ձեզ նվիրում են անպետք առարկաներ
— հասարակական տրանսպորտում բարձրաձայն խոսակցությունը
— օծանելիքի սուր հոտը
— զրույցի ժամանակ զանազան շարժումներ անող մարդը
— հաճախ օտար բառեր օգտագործող կոլեգան

Յուրաքանչյուր «շատ» պատասխանին գրանցեք 3 միավոր, «առանձնապես ոչ» պատասխանին՝ 1 միավոր, «ոչ մի դեպքում» պատասխանին՝ 0:

50 –ից ավելի միավոր՝ Դուք չեք պատկանում հանգիստ և համբերատար մարդկանց թվին: Ձեզ ջղայնացնում է ամեն ինչ, նույնիսկ աննշան բաները: Դուք հեշտ եք բռնկվում, դա քայքայում է նյարդային համակարգը, որից տուժում են նաև շրջապատողները:

12-49 միավոր՝ Դուք պատկանում եք մարդկանց ամենատարածված խմբին, ձեզ ջղայնացնում են միայն ամենաանախորժ բաները, սակայն առօրյա տհաճություններից ողբերգություն չեք սարքում, կարողանում եք անտեսել անախորժությունները, բավականին շուտ մոռանում եք նրանց մասին

11 և ցածր միավոր՝ Դուք հանգիստ մարդ եք և կյանքին իրատեսոորեն եք մոտենում: Կամ այս թեստը համապարփակ չէ և ձեր առավել խոցելի կողմերը նրանում չե՞ն դրսևորվել: Դատեք ինքներդ: Ամեն դեպքում վստահորեն կարելի է ասել, որ դուք այն մարդը չեք, ում կարելի է հեշտությամբ հանել հավասարակշռությունից:

 


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 784 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar