Թեկուզ մահվան գնով,բայց նրանք գտան իրենց երջանկությունը - 11 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 16.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 11 » Թեկուզ մահվան գնով,բայց նրանք գտան իրենց երջանկությունը
10:16
Թեկուզ մահվան գնով,բայց նրանք գտան իրենց երջանկությունը

Սիրում էին մեկ մեկու,սակայն  կյանքի այս խճճված հորձանոթում նրանք չգտան իրենց իսկական  տեղը,ահա ևս մեկ զույգ որի հետ դաժան վարվեց բախտը,և ճակատագրի բերումով նրանց սերը չհաղթեց երկրի վրա,բայց կհաղթի երկնքում հաստատ:Նրանց սերը չհաղթեց,բայց նաև չհաղթեց չարախինդ բախտն ու ճակատագիրը,որովհետև նրանք երևի արդեն գտել են իրենց ուրույն տեղը,լինելով բոլորից հեռու,չնայած այդ ամենին միասին և անբաժան:Միթե արժանի էին նրանք այդ ճակատագրին,միթե այդքան մեկ մեկու սիրելով պետք է մահվան գնով հասնեին միմյանց,մինչ դեռ մեր օրյա երիտասարդության մեծ մասը սերը դարձրել է խաղալիք,օրը մեկին սիրելով և բազում սրտեր կոտրելով,միթե հենց նրանց և հենց իրենց նման սիող զույգերի հետ պետք է կյանքն այսքան տխուր  և միաժամանակ այդ գնով ուրախ վերջաբան ունենար,ուրախ...չզարմանաք այո՛ ուրախ,որովհետև իսկապես իրար սիրող զույգերի միակ ուրախությունը միասին լինելն է,որպեսզի ո՛չ մեկ և ոչինչ չկարողանան բաժանել նրանց դա կլինի երկրիս վրա թե երկնքում,և այսպիսի բազում միթեներ կան,որ դեռ անհայտ կմնան մեր բոլորի սրտերում: Աղջիկը դեռ նոր տասնյոթ տարեկան էր,իսկ տղան 18,երբ նրանց բազմաթիվ փորձություններով և չարաբաստիկ սիրո պատմությունը սկսվեց այսպես.


Կրկին առավոտյան թեյ,համակարգիչ և օդնոկլասսնիկյան բաց էջ,ընկերներ նամակներ,այս ամենի հետ համատեղ աղջկա և տղայի միմյանց հղված բազում նամակներ:Ծանոթություն,շփում,հանդիպումներ և այս ամենի արդյունքում մի հիանալի և վեհ զգացմունք՝ սեր:Սակայն բոլորիս կյանքում էլ լինում են դեպքեր,երբ գալիս է մի պահ,երբ մենք նույնիսկ մե՛նք մեզ չենք կարողանում հասկալ,չգիտենք ինչ ենք ուզում ինչ ո՛չ,և հենց այդպիսի մի պահի էլ վրա հասավ նրանց առաջին բաժանումը,և հաշտության փորձեր,որը տևեց կարճ ժամանակ,քանի որ նրանք իսկապես  սիրում էին միմյանց:Հաշտվեցին...
Հերթական անգամ տղան այցելության գնաց աղջկան,սակայն նրան տանը չի չգտավ,մտնելով աղջկա սենյակ մի ակնթարթում դուրս եկավ:Տուն է գալիս նաև աղջիկը,տղային տեսնելով անակնկալի է գալիս:Մտնելով իր սենյակ հանկարծ տեսավ մի բացիկ,կարմիր վարդը վրան դրված:Վերցրեց բացիկը և գրեթե հազիվ լսելի ձայնով կարդաց.«Սիրելիս կներես,որ այսպես եմ ասում,քաջություն չունեցա այս ամենը աչքերիտ մեջ նայելով ասել,Ես քեզ սիրում եմ»,ակամա արցունքները թրջեցին աղջկա գեղեցիկ և միաժամանակ կապուտաչյա աչքերը:Երբ դուրս եկավ սենյակից,տղան արդեն լուռ հեռացել էր:
Այս ամենից անցավ վեց ամիս,եկավ գարուն,սկսվեց զորահավաքը:Առաջին իսկ հավաքին պետք է տանեին տղային:Բանակ գնալու նախորդ օրը տղան հանդիպեց աղջկան:Այնքան խորհդավոր միառժամանակ հիասքանչ պահ էր,այնքան երկար էին մտածել միմյանց մասին,որ այդ պահն նրանց փոխարեն խոսում էր լռությունը:Եվ վերջում այս խորհրդավոր լռությունը խախտեց հետևյալ նախադասությունը.«Ես գնում եմ,բայց հետ եմ գալու»:Առաջին անգամ տղան համբյուրը դրոշմելով աղջկա շուրթերին հեռացավ:
Անցավ մեկ տարի,սիրահարները շփվում էին միմյանց հետ նամակներով,և հանկարծ եկավ մի պահ,երբ աղջիկը չէր պատասխանում նամակներին:Ինչ էր նշանակում այդ լռությունը,միթե աղջիկը մոռացավ տղային,այն տղային ով այդքան շատ նրան սիրում էր,այն տղային ում համար մեկ տարի առաջ պատրաստ էր ամեն ինչի և չկար մի գիշեր,որ չմտածեր նրա մասին և այցունքները ու տխրությունը չպարուրեին նրա հոգին:Այս անորոշ վիճակը հանգիստ չէր տալիս տղային:
Եվ մի օր տեղի ունեցավ հրաշք թե  հիասթափություն,երբ տղային հայնտնեցին,որ նա այցելու ունի,միթե աղջիկներ երկար լռությունից հետո այցելել տղային:Դուրս գալով և տեսնելով այելուին հրաշքի և ուրախության փոխարեն տղան հիասթափություն ապրեց.ընկերներ ում ձեռքին մի թուղթ կար,որը տղային էր ուղղված:Տղան անընդհատ հարցնում էր ընկերուհուց,սակայն չկար պաասխան ընկերը լուռ էր.և այդպես տաս րոպե շարունակ:Վերջապես ընկերը իր մեջ ուժ գտնելով հազիվ արտաբերեց.«Ընկերուհիտ չկա,նա մահացել է սրտի արատից»:Տղան անզգայացավ,կարծես մի պահ աշխարհը դադարեց գոյություն ունենալ նրա համար,կարծես ամեն ինչ նրա աչքին մեկ դարձավ,նա խենթի պես նայում էր ընկերոջ ձեռքի թղթին,վերձնելով թուղթը տեսավ ընդամենը մեկ նախադասություն,և ահա մի ամբողջ կյանքի դաժան պատմությունը արտհայատված ընդամենը  չորս բառի մեջ.«Ես սիրում եմ քեզ»:Ամեն ինչ վերջացավ,բառերը նույնպես:Բնական էր ,որ նա պետք է գնար տուն,գնաց և առաջին հերթին աղջկա տուն ,տեսավ նկարը .սառեց, մի պահ ոչինչ պեր կարող մտածել գրկելով նկարը բարձրաձայն գոռաց.«ախր,ախր ինչ արատ,ինչ արատ,դու դեռ պետք է սիրեիր ինձ այդ սրտով»,հազիվ քայլելով մտավ աղջկա սենյակ  գտավ մի բացիկ և մի մատանի,վերցրեց բացիկը և կարդաց մտքում.«Սիրելիս կներես,որ այսպես եմ ասում,ուղղակի քաջություն չունեցա աչքերիտ մեջ նայելով ասել,որ ես հիվանդ եմ»:Սիրտը կտոր-կտոր եղավ արյուն չկար դուրս հորդելու,արցունք չկար ցավն ու վիշտը արտահայտելու,ամեն ինչ սպառել էր,մնալով մի սառը սիրտ,փշրված երազանքներ,լոկ ցանկությունների շղթաններում ամփոփված:Մատանին դրեց մատին և վերադարձավ զորամաս:Ըկերները իսկույն սկսեցին շնորհավորանքների անսպառ խոսքեր բաշխել նրան,կարծելով թե նա նշանվել է,իսկ նա պատասխանեց.«Այո նշանվել եմ,մեռած ընկերուհիս է նվիրել»:
Անցան ամիսներ:Զորացրվելու օրը նա գնաց գերեզմաններ,աղջկա ծննդյան օրն էր,գնել էր 20 վարդ,19-ը կարմիր և 1-ը սպիտակ:19-ը աղջկա տարիքն էր,1-ը տղայի ամբողջ կյանքի անցած ճանապարհը աղջկա հետ:Երդվեց,որ էլ կյանքում չի ամուսնանա,թեև էլ ինչպես պետք է ամուսնանար 20-ամյա ինքնասպան եղած տղան,որի արյունը թափվել էր 19-յա աղջկա թարմ շիրմի վրա:
Սիրեցին միմյանց,թեկուզ երջանիկ չեղան երկրի վրա,սակայն նրանց ծնողների արցունքների,աղոթքների և նրանց սիրո շնորհիվ հաստատ իրենց երջանկությունը կգտնեն երկնքում,հավետ միասին լինելով,ինչպես ասվում է մինչև մահը չբաժանի մեզ,սակայն նրանց նույնիսկ մահը չի կարող բաժանել միմյանցից,քանզի հենց այդ մահը դարձավ նրանց առհավատչյա միացման միակ պատճառը:

                             Սիրելիներս,հուսով եմ վերջում իմ խոսքերն ավելորդ են,միայն կասեմ սիրեք և սիրվեք,մի կոտրեք միմյանց սրտերը,մի անգամ ենք ծնվում,մի կյանք ապրում և մահանում,կյանքը խաղ է և մենք բոլորս դերասան,մնում է միայն պատվով ամենք կատարենք մեզ տրված դերը այս կյանքում,որպեսզի թեկուզ մահից հետո մեր անունը շատերի սրտում իր անկյունը գտնի:
                                                                                 Սիրով՝ vipmanan

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1018 | Ավելացրեց: vipmanan | Գնահատական: 5.0/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 inna123 • 22:59, 11.03.2013
lac lac smaili_6 smaili_6 smaili_6 SHAT LAVNER MARIAM
avatar
2 vipmanan • 00:07, 12.03.2013
Mersi Ines jan
avatar
3 AnD • 20:50, 13.03.2013
Man Shat Lavner Imacar ova ardennnnnnn xD
avatar
4 vipmanan • 12:58, 14.03.2013
MERSI HA IMACA OV ES:D 6 6
ComForm">
avatar