Թե ինչ է սերը - 2 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 2 » Թե ինչ է սերը
12:47
Թե ինչ է սերը

Թե ինչ է սերը Երևի ոչ ոք չի կարող ասելԻրոք` որքան մարդ, մի այդքան էլ սեր,Իսկ որ իմանաս, ինչ բան է սերըՆախ պետք է սիրես:Այո', գալիս է նա հանկարծակի,Երբեմն էլ նույնիսկ հակառակ սրտի,Մարդիկ կարող են առյուծին խեղդել,Եվ նա կկռվի անզոր, անտարբեր.Սերը միակն է,Որ երբ ցանկանաս խեղդել, խանգարել,Նա կուժեղանա այդքան առավել:Մի տարօրինակ զգացում է այդ,Երբ ուրիշին է իր մեջ կրում մարդ,Որտեղ էլ մտնում, նրան ես փնտրում,Սիրտդ զարկում է նրան տեսնելիսՆրա անունն արտասանելիսԿամ նրա մասին մի բառ լսելիս:Գուցե մի մարդ է նա սովորական,Բայց անսովոր է քեզ համար այնքան,Անթերի է նա, պաշտելի է նա,Իսկ եթե անգամ ունի թերություն,Սիրելի է դա, առավելություն:Թե սիրահարին հարցնեն այս պահինԻնչ մոլորակ է ցանկանում տեսնել,Կասի` ուզում եմ լոկ նրան տեսնել:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1307 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar