Թալիբներին դուր չեն եկել վարդագույն փուչիկները - 28 Մայիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 28 » Թալիբներին դուր չեն եկել վարդագույն փուչիկները
10:14
Թալիբներին դուր չեն եկել վարդագույն փուչիկները
 
«Թալիբան» շարժումը դատապարտել է մայիսի 25-ին Քաբուլում 10 հազար անվճար վարդագույն փուչիկներ բաժանելը:   «Դա վարդագույն փուչիկների՞ շոու էր, թե՞ կարճ կիսաշրջազգեստների» վերնագրով հոդվածը հրապարակվել է «Թալիբանի» պաշտոնական կայքում: Հոդվածում ասվում է, որ փուչիկների բաժանելը կազմակերպել էր Արեւմուտքը` իր արժեքներն աֆղանցի երիտասարդների մեջ սերմանելու համար: Քաբուլի փողոցներոմ փուչիկները բաժանող կամավորները հագել էին «արեւմտյան ոճի» հագուստներ, շատ աղջիկները նույնիսկ կարճ կիսաշրջազգեստներով էին: «Նրանք զբոսնում էին Քաբուլով` մտադրվելով  խորտակել հիջաբի մշակույթը», - եզրակացնում է հոդվածի հեղինակը, գրում է  lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ին:  Մայիսի 25-ի առավոտյան Քաբուլում 100 կամավորներ 10 հազար վարդագույն փուչիկներ էին բաժանել փողոցների անցորդներին: Ակցիան կազմակերպել էր ամերիկացի նկարիչ  Յազման Արբոլեդը` «We Believe In Balloons» ծրագրի շրջանակում:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 602 | Ավելացրեց: Arm_♥ | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar