Թողարկվեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար - 1 Օգոստոսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 03.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Օգսստոս » 1 » Թողարկվեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար
16:10
Թողարկվեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար

Microsoft ընկերությունը թողարկեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար: Հիշեցնեմ, որ այս տարբերակը ներառված է նաև Windows 8.1 օպերացիոն համակարգում: Ըստ նախագծողների խոսքերի, այս տարբերակը 10-րդ տարբերակի համեմատ արագ է աշխատում: Նշվում է նաև, որ IE 11-ը հանդիսանում է առաջին դիտարկիչը, որը կատարում է JPEG ֆորմատի դեկոդավորումը համակարգչի վիդեոքարտի ռեսուրսներով:  Բացի դրանից IE 11-ը հանդիսանում է առաջին դիտարկիչը, որտեղ իրականացված է W3C Resource Priorities ստանդարտը: Այս ստանդարտի շնորհիվ կայքեր նախագծողները կարող են նշել, թե առաջին հերթին որ ռեսուրսները պետք է բեռնվեն: Internet Explorer 11-ում բարելավվել են նաև WebGL, Flexbox, CSS և HTML 5 ստանդարտների հետ աշխատանքը:


Դիտարկչի նոր տարբերակում բարելավվել են նաև նախագծողների համար նախատեսված գործիքները, որոնք հնարավոր է տեսնել սեղմելով F12: Թարմացված գործիքները թույլ են տալիս չափել տարբեր ռեսուրսների բեռնման արագությունը, տեսնել հիշողության զբաղվածությունը: Գործիքների մեջ ներառված է նաև բջջային սարքերի էմուլյատոր՝ ցուցադրման տարբեր պարամետրերի և GPS տվյալների ընտրման հնարավորությամբ:

Ներբեռնել

 

Բաժին: Ծրագրեր | Դիտումներ: 834 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar