Թեստ. կնոջ շրթներկի գույնն ու բնավորությունը - 23 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 23 » Թեստ. կնոջ շրթներկի գույնն ու բնավորությունը
21:51
Թեստ. կնոջ շրթներկի գույնն ու բնավորությունը

Կնոջ շրթներկի գույնը կարող է շատ բան պատմել նրա բնավորության մասին: Եվ այսպես... 

Նուրբ վարդագույն  Ցանկանում եք մարդկանց աչքին քաղցրիկ աղջիկ երևալ, բայց պետք է խոստովանել, որ այս գույնը բոլորին չէ, որ սազում է: Եթե ցանկանում եք գրավել տղամարդկանց ուշադրությունը, ապա հենց վարդագույն շրթներկը ձեզ օգնության կգա: 

Վառ վարդագույն  Եթե կնոջ շրթունքներին տեսնում եք այս գույնը, ապա զգուշացեք: Նա բացականչում է իր կանացիության մասին: Նման կինն ամեն գնով փորձելու է հնազանդեցնել տղամարդուն, և դա նրանց մոտ կստացվի: 

Մուգ վարդագույն, սալորագույն  Այն վարդագույնի նման ընդգծում է կանացիությունը` հիշեցնելով մարդկանց, որ դուք պարզապես կին եք: Այն չեզոք և պահպանողական գույն է: 

Նարնջագույն  Սա կրակի և ուժի գույնն է: Կամ կինը բացականչում է` «Անտարբեր մի անցեք» կամ ծիծաղում է ձեզ վրա: Փորձեք գուշակել: Ամեն դեպքում նման կնոջ հետ չեք ձանձրանա: Նրա հետ պետք է զգույշ լինել: 

Վառ կարմիր  Եթե վառ կարմիր շրթներկ եք օգտագործում, ապա աչքի եք ընկնում ձեր ուժեղ բնավորությամբ: Ամեն կին չէ, որ կարող է իրեն թույլ տալ կարմիր շրթներկ քսել: 

Գինեգույն  Շատ նրբագեղ է և էկզոտիկ: Այս կինն ագրեսիվ է, բայց ավելի շատ հակված է փոխզիջման: Նա սիրում է գաղտնիքներ, անսովոր է և խորհրդավոր: 

Բալագույն  Եթե ցանկանում եք անփոխարինելի լինել, այս գույնը հիանալի է ձեզ համար: 

Դարչնագույն  Այս կնոջ մեջ թաքնված է կիրքը, բայց այն վերահսկելի է: Նման գույնի շրթներկով կինը երբեք չի կորցնի իր գլուխը սիրո պատճառով: 

Անգույն շրթներկ կամ փայլ  Այն կինը, որ մանրակրկիտ դիմահարդարում է արել, բայց դրա հետ մեկտեղ կարծես մոռացել է շրթներկ քսել, կարիք չունի ապացուցելու սեփական սեքսուալությունը: Հիմնականում նման կանայք անթերի ճաշակ ունեն:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 701 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Christina • 15:25, 24.11.2013
xd xd xd xd xd xd xd xd xd xd heetaqrqir er,,,,
ComForm">
avatar