Թեստ. գույները պատմում են Ձեր հոգեվիճակի մասին - 16 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 16 » Թեստ. գույները պատմում են Ձեր հոգեվիճակի մասին
10:29
Թեստ. գույները պատմում են Ձեր հոգեվիճակի մասին

Ստորև ներկայացված նկարում պատկերված է 8 տարբեր գույն: Ընտրեք նրանցից ցանկացած երկուսը: Առաջինը Ձեզ համար այս պահին հաճելի գույնն է, իսկ երկրոդը՝ Ձեզ առավել քիչ դուր եկածը:

Սև

Հավանում եք. Բացասական էմոցիաները, ագրեսիան լցրել են Ձեր հոգին և գիտակցությունը: Դուք թշնամաբար եք տրամադրված և յուրաքանչյուր րոպե կարող եք պոռթկալ:  

Չեք հավանում. Արտաքնապես հանգիստ և ինքնավստահ տեսք ունեք, սակայն ագրեսիան Ձեր մեջ շատ խորը հետք է թողել:


Կապույտ

Հավանում եք. Դուք ձգտում եք համաձայնության, վստահության, փոխըմբռնման, կարեկցանքի: Հիմա զգում եք էմոցիոնալ հարմարավետություն, հանգստություն, երազկոտություն: Տրամադրված եք շփվել ընկերների հետ:

Չեք հավանում. Դուք անհանգիստ եք: Հավանաբար որոշ ժամանակ առաջ դուք մտերիմ կապեր եք խզել: Դուք միայնակ եք և տխուր:

 

Կանաչ

Հավանում եք. Դուք ինքնավստահ եք: Հիմա Ձեր ուժերի գագաթնակետն է: Դուք փորձում եք շփման մեջ գրավել բոլորի ուշադրությունը: Դա նաև կարող է վկայել այն մասին, որ Դուք հոգեբանորեն պաշտպանվում եք:  

Չեք հավանում. Դուք ֆրուստրացված եք ուշադրության և զուգընկերոջ կողմից հարգանքի պակասից: Վիրավորված եք և ուժասպառ եղած: Դիմակայելու ուժ այլևս չունեք:

 

Կարմիր 

Հավանում եք. Ներկայումս Դուք էմոցիոնալ առումով գրգռված եք: Ունեք բարձր տրամադրություն: Դուք հաստատակամ եք, երբեմն նույնիսկ ագրեսիվ:

Չեք հավանում. Դուք միշտ լարված և դյուրագրգիռ վիճակում եք: Դուք խորը սթրեսի մեջ եք:

 

Դեղին

Հավանում եք. Ձեզ տիրում է լավատեսությունը: Հանգիստ վիճակում եք և լի եք հաջողության մասին երազանքներով: Պատրաստակամ եք փոփոխությունների և կարող եք Ձեզ վրա պատասխանատվություն վերցնել:  

Չեք հավանում. Դուք անչափ հիասթափված եք, էմոցիոնալ վիճակը կայուն չէ:  

 

Մանուշակագույն

Հավանում եք. Դուք սիրախաղի եք բռնվում բոլորի հետ, փորձում եք ինչ-որ սեքսուալ ինտրիգ առաջացնել: Ցանկանում եք գրավել ուրիշների ուշադրությունը, հաճոյախոսություն ստանալ:

Չեք հավանում. Դուք փորձում եք ուշադրություն չգրավել: Համեստությունը, զգացմունքների կառավարումը ներկա պահին բնորոշ են Ձեզ:

 

Շագանակագույն

Հավանում եք. Դուք հոգնել եք և ձգտում եք հանգստի և էմոցիոնալ կայունության: Ինչ-որ բանից վախենում եք և Ձեզ ապահով չեք զգում:

Չեք հավանում. Դուք չափազանց լարված եք: Փորձում եք անտեսել Ձեր ֆիզիկական և էմոցիոնալ պահանջմունքները:


Մոխրագույն 

Հավանում եք. Դուք ունեք աջակից մարդու կարիք: Ցանկանում եք գտնել էմոցիոնալ հանգստություն և ապաստան: Ձեր իրական անտարբերությանը թաքցնում եք դիմակի տակ:

Չեք հավանում. Դուք շփվող եք, ուրախ և սրամիտ: Ունեք նպատակ և վստահ եք վաղվա օրվա վրա:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 815 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar