1. Օրվա ընթացքում քանի՞ գործ եք հասցնում անել:
Ա. Ավելի քան 15
Բ. 15-ից պակաս
2. Ամսական քանի՞ գիրք եք կարդում:
Ա. 6-ից պակաս
Բ. Ավելի քան 6
3. Դուք վստահաբար կարո՞ղ եք ասել, որ հազվադեպ եք հասցնում անել այն ամենը, ինչ ծրագրել եք այդ օրվա համար:
Ա. Այո
Բ. Ոչ
4. Ձեզ հաճախ չեն բավականացնում ինչ-որ բան անելու շարժառիթները:
Ա. Այո
Բ. Ոչ
5. Հաճախ եք ինչ-որ բան անում ձեր ցանկությանը հակառակ:
Ա. Այո
Բ. Ոչ
6. Դուք երազում եք օրվա ընթացքում 25-րդ կամ 26-րդ ժամի մասին:
Ա. Այո
Բ. Ոչ
7. Անկեղծ կարող եք խոստովանել, որ դժգոհ եք ձեր արդյունավետությունից եւ հասկանում եք, որ կարող եք ավելին:
Ա. Այո
Բ. Ոչ
Արդյունքները
6-7 Ա պատասխան - «Քշված ձի»: Հարկավոր է շատ արագ ինչ-որ բան փոխել ձեր կյանքում: Հետո ավելի վատ է լինելու: Հնարավոր է՝ արդեն պարբերաբար դեպրեսիվ տրամադրություն եք ունենում, նաեւ խրոնիկ հոգնածություն եք զգում: Բայց այդ դեռեւս աղետ չէ եւ վերջը չէ: Ելք կա: Կարեւորն ինքներդ ձեզ անկեղծորեն խոստովանեք, որ խնդիրը գոյություն ունի եւ հարկավոր է լուծել այն:
4-5 Ա պատասխան - «Աշխատավոր»: Ընդհանուր առմամբ՝ նորմալ է: Այնքան վատ չէ, որքան «Քշված ձիու» պարագայում, բայց եւ հրաշալի չէ: Կարող է ավելի լավ լինել: Իրականում դուք ընդամենը մեկ քայլ եք հեռու ավելի բարձր մակարդակից:
2-3 Ա պատասխան. - «Այլ»: Նման մարդկանց մասին ասում են՝ «Նա այս աշխարհից չէ»: Միշտ ինչ-որ բան է հորինում, իրականացնում եւ, գլխավորը, հասնում է իր նպատակին: Նա շարժիչ է: Նման մարդիկ քիչ են եւ ոսկու գին ունեն: Նրանք միջին դասի ավտոմեքենայով են երթեւեկում, ապրում են լավ բնակարաններում եւ սովորաբար փողի հետ կապված խնդիրներ չեն ունենում: Շատերի համար նման կյանքը երազանք է:
0-1 Ա պատասխան. «Հաշվարկային կետ»: Նման մարդկանց մասին ընդհանրապես շշուկով են խոսում: Նրանք ճամփորդում են՝ որքան ցանկանում են, երթեւեկում են լավագույն ավտոմեքենաներով եւ վայելում են այս աշխարհի բոլոր բարիքները: Սովորաբար նրանք ընկերությունների սեփականատերեր կամ ղեկավարներ են, քանի որ գիտեն ժամանակի գինը: Նրանք բոլորի համար օրինակ են: