Սյուզի Մելիքյանը իր սխալի ու վատ մեկնաբանություններ գրող աղջիկների մասին - 23 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 23 » Սյուզի Մելիքյանը իր սխալի ու վատ մեկնաբանություններ գրող աղջիկների մասին
15:16
Սյուզի Մելիքյանը իր սխալի ու վատ մեկնաբանություններ գրող աղջիկների մասին
Սյուզի Մելիքյանի վերջին` "Սպասիր ինձ” երգն ու տեսահոլովակը համացանցում քննարկումների ու քննադատությունների պատճառ են դարձել: Երգչուհին, հետեւելով մեկնաբանություններին, արձագանքել է եւ զրույցում հայտնել, որ ընդունում է մայրենի լեզվի աղավաղման հետ կապված քննադատությունները: 
"Ավելի լավ կլիներ` "որովհետեւ” հնչեր, ընդունում եմ: Եթե նորից ձայնագրվեի երգը, հաշվի կառնեի սխալս: Գիտեմ, որ ճիշտ ձեւը որովհետեւն է, բայց քանի որ երգի բառերը գրել են "Մեծ Հայք" խմբի ռեփերները, մաքուր գրական տեքստ չի ստացվել: Ես չեմ խառնվել ու չեմ ցանկացել այն փոխել: Այս ոճի մեջ իմ առաջին երգն է, բնական է, որ պետք է քննարկվեր: Բավական շատ արձագանքներ եմ ստացել, եթե չքննարկեին, կմտածեի, որ հետաքրքիր չի ստացվել: Չգիտեմ, այս ոճում հետագայում նորից կերգեմ, թե` ոչ”,-ասել է Սյուզի Մելիքյանը: 
Երգչուհու փոխանցմամբ` այս երգի ու տեսահոլովակի վերաբերյալ լսել է ինչպես բացասական, այնպես էլ դրական կարծիքներ. "Վատ մեկնաբանություններ հիմնականում գրում են աղջիկները: Վերջին շրջանում այնքան քննադատություններ եմ լսել մեր երգիչների ու այլ մարդկանց վերաբերյալ, որ իմ հանդեպ արվածը շատ նուրբ էր: Այս ոճի երգերը դժվար հասանելի են, իմաստն առեղծվածային է մնում, խաղարկային է, եւ ես հասկացել եմ իմաստը”: 

"Ես աշխատում եմ ինձ սիրող մարդկանց համար, ով էլ չի սիրում, թող քննադատի. բոլորն ունեն ազատ խոսքի իրավունք”,-հավելել է նա` տեղեկացնելով, որ առաջիկայում կներկայացնի Ռիչարդ Մադլենյանի հեղինակած "Մայրիկ” երգը:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 981 | Ավելացրեց: GJUK | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar