Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսը - 8 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 8 » Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսը
16:09
Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսը


Գերմանիան ներկայացնող երեւանցի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը (31-2-0, 16 նոկաուտ) պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:Սեպտեմբերի 7-ին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայացած 10 ռաունդանոց մենամարտում 26-ամյա Կենտիկյանն առավելության հասավ իտալուհի Սիմոնա Գալասիի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 98.5:94, 99:91.5, 97:95.5:Հիշեցնենք, որ Կենտիկյանը նախորդ անգամ ռինգ էր դուրս եկել այս տարվա հուլիսի սկզբնամասում՝ միավորներով հաղթելով աշխարհի չեմպիոն Կարինա Մորենոյին, ով կորցրել էր իր տիտղոսը: Դա ռեւանշ մենամարտ էր, քանի որ 2012-ի դեկտեմբերի 1-ին ամերիկուհին հաղթել էր Սյուզիին:

NEWS.am Sport


 

Բաժին: Սպորտ | Դիտումներ: 693 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar