Սխալ համոզմունքներ - 12 Ապրիլի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 12 » Սխալ համոզմունքներ
21:22
Սխալ համոզմունքներ

Սխալ համոզմունքներ , անսպասելի կերպով կատարվող սխալ որոշումներ և անկասկած ` սխալ կյանք: Իհարկե ամեն փաստացի սխալը կյանքի ընթացքի մի մասն է կազմում: Կյանքը գործում է ` շարժվելով ու հաշվի չառնելով քո բոլոր հառաչանքները: Դու կարող ես քո սխալներից հետո ամեն բան հարթելու առիթ փնտրես, հանդիմանես, զարմանաս , կորցրածդ նորից գտնելու հույսեր փայփայես, որովհետև քո կյանքի ընթացքի մասին սպասելիքները ` դու քո կողմից համարում էիր գերազանց կատարված: Բայց , ոչ , թերևս դու հաշվի չէիր առել մի առկա փաստ ` դա կյանքի ընթացքն էր և նրա փոփոխվող էտապը` մի էտապ, որը միշտ միևնույն տեղում դոփել չի կարող : Դու էլ շատերի նման չգիտակցեցիր , որ կյանքիդ մի էտապ անցավ, դու էլ շատերի նման անձնական նպատակներին ձգտել փորձեցիր ու նախախնամությունն ստիպում էր , որ դու քո կյանքի իրագործմանը հասնեիր: Սակայն քո կյանքի իրագործման ընթացքում դու շատ բան կորցրեցիր, հրաժարվեցիր հարզատներիցդ` բաժան-բաժան դերեր առանձնացնելով: Միգուցե ափսոսաս, որ անցյալումդ մնաց մի կյանք ու մի խորը կյանքի էտապ `թողած լավ ու վատ հուշեր: Դու , այո դու, քո կյանքը կառուցելու համար աչք փակեցիր շատ բաների վրա ` զրկվելով ամեն ինչից: Դու` քո և քո կյանքի էտապի միջև ոգու բուռն ճակատամարտ հայտարարեցիր, դու խառնաշփոթ դրություն , ուժերի ցրվածություն ու անվճռականության ընծա վաստակեցիր: Միգուցե առաջ անցնես ` քո կյանքի էտապը ` համարելով անցած, բայց հաշվի չառնես , որ էլի ու էլի կորուստ տվեցիր: Բայց քո ճակատամարտում դու ինքդ լինելով հրամանատար` խճճվել ես, բայց թուլանալ չես կարող, այլ հակառակը դու պիտի հետ բերես քո կյանքի հիանալի , բայց անցած էտապները: Հիմա ափսոսում ես , որ չվայելեցիր քո կյանքի ամեն վայրկայնը ` համարելով այն միշտ էլ առկա ու աներևույթ ու ոչ անհրաժեշտ: Բայց ոչ, կյանքը վազք է.. կյանքը ռիթմ է… կյանքը էտապ է ` այն էլ անցողիկ…

 Երբ գիտակցում ես, որ կյանքիդ մի էտապն անցնում է , արդեն ուշ է լինում ամեն բան ետ բերել ու դարձնել առաջվանն ու քոնը….

 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1207 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar