Ստեղնաշար` մամուռի վրա - 26 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 26 » Ստեղնաշար` մամուռի վրա
20:49
Ստեղնաշար` մամուռի վրա
Համակարգչային աքսեսուարների շուկայում հայտնվել է Apple-ի անլար ստեղնաշար, որի միջոցով օգտագործողն առանց տանից դուրս գալու, հնարավորություն է ունենում շփվելու բնության հետ: Այս նոր աքսեսուարի հեղինակը դիզայներ Ռոբի Տիլտոնն է:

Անլար ստեղնաշարը տարբերվում է կառուցվածքի պարզությամբ: Ստեղնաշարի բոլոր դետալները նա լազերի օգնությամբ այրել է երկշերտ փայտի վրա: Կաղապարի հիմքում 0,8 մմ հաստությամբ նուրբ տախտակն է:

Անհրաժեշտ ձևը ստանալու համար նա տախտակը թրջել է ջրում: Սակայն մամուռը արհեստական է, քանի որ, հեղինակի խոսքերով` Նյու Յորքում բնական մամուռ գտնելը դժվար է: Տիլտոնը կարծում է, որ ժամանակակից տեխնոլոգիական օբյեկտների էսթետիկան բավականին «սառը և անկյանք է»: Նոր ստեղնաշարն արդեն բավականին արձագանքներ է ստացել, ինչպես փորձագետների, անպես էլ օգտագործողների կողմից: Սակայն դեռևս հայտնի չէ՝ սարքավորումը կհայտնվի վաճառքում, թե ոչ:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 729 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar