Ստեղծվել է էկզոկմախք, որը մարդուն նորից քայլել կսովորեցնի
SuitX-ի մասնագետների մշակած Phoenix յուրահատուկ բիոնիկ էկզոկմախք ռոբոտը սահմանափակ հնարավորություններով մարդկանց կօգնի նորից քայլել սովորել: Սարքը նախատեսված է հատուկ քայելելու ունակությունը կորցնելու հետ կապված վնասվածքներից հետո վերականգնման համար, հայտնում է korrespondent.net-ը:Բիոնիկ էկզոկմախքի քաշը 12 կգ է, այն ունի 2 շարժիչ, որոնք գտնվում են ազդրերի մակարդակում: Ծնկներում կան ավտոմատ ֆիքսատորներ, որոնք կարող են ձգվել ոտքի չափով:Այդպիսով, քայլելու պահին մարդու ոտքերը հուսալիորեն ամրացվում են, չեն կարող դուրս սահել էկզոկմախքից:Հաղորդվում է, որ բիոնիկ էկզոկմախք ռոբոտը հարմարվում է ցանկացած քաշի և չափի ոտքերի: Սարքը կառավարվում է 2 լրացուցիչ հենակների վրա գտնվող հսկիչների միջոցով: Մշակողները պնդում են, որ կառավարման դժվարություններ չպետք է լինեն: