Ստեղծվել է աշխարհում ամենափոքր ճանապարհային ավտոմեքենան - 17 Սեպտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 17 » Ստեղծվել է աշխարհում ամենափոքր ճանապարհային ավտոմեքենան
19:12
Ստեղծվել է աշխարհում ամենափոքր ճանապարհային ավտոմեքենան

Ամերիկյան Ֆենիքս քաղաքի բնակիչ Օսթին Քոուլսոնը ստեղծել է աշխարհում ամենափոքր ավտոմեքենան, որը նախատեսված է ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով երթևեկության համար: Նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:  Մեքենայի երկարությունը 126 սմ է, լայնությունը՝ 65 սմ, բարձրությունը՝ 63.5 սմ: Մեքենան ունի 110 խորանարդ սմ ծավալով 1 ցիլինդրանի բենզինային շարժիչ: Վառելիքի ծախսը կազմում է 100 կմ-ի դիմաց 2.7 լիտր:  Տեխասում մեքենան ստացել է IM BIG գրությամբ պետհամարանիշը: Աշխարհի ամենափոքր մեքենային թույլատրվել է վարել 40 կմ/ժամից ոչ ավելի արագությամբ: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 53 կմ/ժամ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 643 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar