Սրճային սկրաբ ընդդեմ ցելյուլիտի - 10 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 10 » Սրճային սկրաբ ընդդեմ ցելյուլիտի
23:34
Սրճային սկրաբ ընդդեմ ցելյուլիտի

Որպեսզի մաշկը լինի նուրբ և հարթ, կարող եք հետեւել LN-ի խորհրդին եւ պատրաստել այս հրաշալի հակացելյուլիտային սկրաբը' աղացած սուրճից: Այն օգտակար հատկություններով գերազանցում է խանութում վաճառվող թանկարժեք շատ սկրաբների: Սուրճը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, վիտամիններ, եթերային յուղեր: Բարձրացնում է մաշկի տոնուսը, հարթեցնում այն…

Մաշկն ավելի առաձգական դարձնելու և ցելյուլիտից ազատվելու համար կարող եք օգտագործել սուրճի թանձր նստվածքը: Պարզապես սուրճը վայելելուց հետո մի թափեք նստվածքը, հավաքեք այն և մեկ շաբաթից Դուք կկարողանաք հոյակապ հակացելյուլիտային սկրաբ պատրաստել:

Եթե Ձեր մաշկը շատ չոր է, նուրբ և բարակ, ապա հարկավոր է մանր աղացած սուրճ, իսկ նորմալ մաշկի համար պատրաստեք սկրաբը խոշոր աղացած սուրճից:

Սկրաբը պատրաստելու համար եփեք սուրճը սովորական տարբերակով, ապա առանձնացրեք նստվածքը, և սկրաբի հիմքը պատրաստ է: Սրճային սկրաբ պատրաստելու ամենահեշտ տարբերակը նստվածքը լոգանքի գելի հետ խառնելն է: Այն հեշտությամբ կսահի մաշկի վրայով և կմաքրի վերին շերտը: Նստվածքը կարող եք խառնել նաև յոգուրտի կամ ձիթապտղի ձեթի հետ: Վերջինս օգտագործում են մարմնի պրոբլեմատիկ մասերը մերսելու համար, տաք ջրով լոգանք ընդունելուց հետո: Մերսումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով խորհուրդ է տրվում մինչև մարմինը լվանալը քսուքի վրայից պոլիէթիլենային տոպրակ կապել և տաք հագնվել՝ ստեղծելով սաունայի էֆեկտ: Մի տեւական ժամանակ կրկնեք պրոցեսն ամեն օր և շուտով կզգաք, որ Ձեր մաշկը դարձել է նուրբ ու հարթ, ինչպիսին նորածնինն է, իսկ ցելյուլիտից անգամ հետք չի մնացե

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 857 | Ավելացրեց: barbiegirl | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar