Սպեկուլյացիա է եղել նաև տրանսպորտի ոլորտում - 19 Դեկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 19 » Սպեկուլյացիա է եղել նաև տրանսպորտի ոլորտում
18:13
Սպեկուլյացիա է եղել նաև տրանսպորտի ոլորտում

  

Երկու օր առաջ ես դեռ նկատել եմ, որ «Փոխադրողների միություն» կոչեցյալի նախագահը միտումնավոր հանրության մոտ տագնապ է ստեղծում` քաղաքապետարանից նոր գումարներ կորզելու նպատակով, թե իբր երթուղու ինքնարժեքը 300 դրամ է,,, Կրկին անգամ պարզվեց, որ սա գծատերերի նենգ դավադրություն է: Դրա հևտևանքով հասարակության մեջ գործող իշխանությունների նկատմամբ վերաբերմունքն էլ ավելի կվատանար, ինչը կհանգեցներ անկանխատեսելի սոցիալական իրավիճակի,,, Դա արդեն ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է, քանի որ հանուն նեղ շրջանակների տնտեսական եկամտի` կշռաքարին է դրվում հանրության համախմբվածությունը, այն էլ` երկրի համար այսպիսի բարդ իրավիճակում..

Ընդունելի է, որ առկա են որոշ կնճռոտ հարցեր կապված կուտակայինի, հղի կանանց վճարների, և այլ խնդիրների շուրջ,, բայց սա արդեն ամբողջությամբ դավադրություն է` հասարակական կարգի դեմ, մանավանդ եթե պարզվի, որ ճիշտ են այն տեղեկությունները, թե 
ծրագրված է ամանորյա տոների ընթացքում Երևանում կազմակերպել տրանսպորտային կոլապս, որպեսզի քաղաքապետարանն այլ ելք չունենա, քան բարձրացնել ուղեվարձը:

Հունվարի 1-ից Ռուսաստանին գազի և նավթի դիմաց ռուբլով են մուծելու, նույնիսկ Եվրամիությունը,, Այս դեպքում կրկին անգամ ստացվում է, որ ժողովրդի ուզում են խափեն և ռեֆանշ տանեն` 2013 թվականի "Ոչ 150 դրամին" շարժման հաղթանակի դիմաց: Ավելին` արդեն դեկտեմբերի 17-ին որոշ երթուղայինների գծատերեր, օգտվելով դրամի արժեզրկման հետ կապված խոիճապային տրամադրություններից` որոշեցին ինքնագլուխ բարձրացնել տրանսպորտի գինը` սահմանելով 200 դրամ.. Մասնավորապես` Օպերայից թիվ 4 երթուղայինը ժամը 11-ից հետո, (23:20) ուղևորներին տանում էր այդ գնով,,, Նման դեպքեր արձանագրվեցին նաև այլ երթուղիներում,,մասնավորապես` դեպի Նոր Նորք, 15-թաղամաս, Դավիթաշեն.. Ժամը 19-ից նկատվել է որոշ երթուղայինների բացակայություն..

Նշեմ, որ 2013 թվականից` 100 դրամ սահմանումից հետո երեկոյան ժամերին երթուղու գնի փոփոխման պրակտիկան վերացվել էր,,, Փաստացի` եթե խոսքը գնում է ֆինասնական դաշտում սպեկուլյացիաների մաիսն, պետք է խոսել նաև այս դաշտումսպեկուլացիայից և պատժել մեղավորներին,,,

Հիմա այդ գծատերերը, այս քայլերից հետո ուզում են 250 - 300 դրամ ? ու Փոխադրողների միության նախագահն էլ բողոքում է, որ ինքնարժեքից ցածր են աշխատում և առաջարկում է, որ քաղաքապետարանը փոխհատուցի? Որպես ինչ? Թող քաղաքապետարանը գծերի նոր մրցույթ հայտարարի, կամ` տուգանի "ֆալշ-ստարտ" արած գծատերերին:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 571 | Ավելացրեց: GevoK | Գնահատական: 4.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar