Սպասում եմ - 9 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 9 » Սպասում եմ
20:08
Սպասում եմ
Սպասել եմ ինչի՞ն, սպասել եմ, բայց ու՞մ...ԻՆքս էլ չգիտեմ ու՞մ կամ ինչի՞ն, սակայն սպասել եմ: Թառամած ծաղկի պես՝ սպասել եմ ինձ ջրողին, սպասել եմ մեկին, ով զարկ կտա կյանքիս, ով կօգնի շարունակել շնչել, ով կօգնի նորից հավատալ մարդկանց, ով կօգնի ապրել՝ արդեն լիարժեք, ամբողջական, սակայն սպասումիս զուգահեռ ինձ լքել են ամենակարևոր մարդկանցից, ընկերներս, սիրելիս...Ու սպասել եմ, սպասում եմ մարդկանց, ովքեր բացը նրանց թողած՝ կլրացնի: 
Ինչ-որ դատարկություն, ինչ-որ ցավ, սպասումի զգացում, ինչ-որ լացակումած աչքեր, ինչ-որ դեմքեր, որ նախանձով են նայում, ինչ-որ դառը, բութ ցավ, ինչ-որ տագնապ, ինչ-որ տանջանք: Սպասում եմ ու երևի սպասում եմ նրան, որ վերանա, անցնի այս ամենը, որ հանգի այս ցավը: Սպասում եմ, որ ինձ ուժ տվող լինի, մարդ, ով ձեռք կբռնի ու կժպտա աչքերիս և ում աչքերում կարոտ կտեսնեմ, սուտ չասող աչքեր, մաքուր երազներ.... 
Սպասում եմ այս աշխարհի նորացմանը, վերականգնմանը, մարդկանց բարի դառնալուն եմ սպասում, մարդկանց անկեղծ զգացմունքներին, հույզերին, ներելու կարողությանը, մայրանալու բերկրանքից զրկված կանանց մայրանալուն եմ սպասում, որբերի հետևից եկած մայրերի զղջմանն եմ սպասում, սպասում եմ օրվան, երբ սերը այլևս խաղալիք չի լինի, երբ բոլորի երազանքները կիրականան, սպասում եմ մարդկանց ժպիտներին և վերջապես սպասում եմ, որ բոլոր մարդիկ սկսեն հավատալ Աստծուն...Սպասում եմ...

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 833 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 avrililavigne • 17:17, 16.03.2013
Anka jan du dasaran am um kas?
ComForm">
avatar