Աստղիկն ու Աշուտը շատ էին սիրում իրար և արդեն 7 տարի է,ինչ ամուսնացած էին,սակայն չէին կարողանում երեխա ունենալ:Մի օր նրանք իրենց համար մի հատ շուն են են բերում:Նրանք այդ շանը իրենց երեխայի տեղ են ընդունում և համարում են իրենց տան լիարժեք անդամ:Կատարվում է անսպասելին՝ Աստղիկը երեխայի էր սպասում:Երեխայի ծնվելուց հետո Աստղիկն ու Աշուտը խնջույք են կազմակերպում:Խնջույքը անում են տան բակում:Խնջույքի ժամանակ ծնողները իրենց փոքրիկին թողել էին ներսում՝օրորոցի մեջ:Երբ հայրը ուզում է գնալ նայել,թե երեխան ինչպես է,նկատում է,որ իր սիրելի շունը չկա:Մտնելով տուն հայտնվում է շունը,դեմքը ամբողջովին արյունոտված:Աշոտի մտքից առաջինը ինչ անցնում է,այն է լինում,որ շունը վնասել է երեխային:Վազելով գնում,վերցնում է հրացանը և սպանում շանը:Ներս մտնելով երեխայի սենյակ,տենում է երեխային օրորոցում խաղալիս,իսկ օրորոցի տակը՝ խեղդված օձին: