SpaceX-ի հիմնադիրը ցանկանում է ամբողջ աշխարհն ապահովել արբանյակային ինտերնետով - 22 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 13.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 22 » SpaceX-ի հիմնադիրը ցանկանում է ամբողջ աշխարհն ապահովել արբանյակային ինտերնետով
21:23
SpaceX-ի հիմնադիրը ցանկանում է ամբողջ աշխարհն ապահովել արբանյակային ինտերնետով

Մասնավոր տիեզերական SpaceX եւ Tesla Motors էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հիմնադիր, ձեռներեց Էլոն Մասկը մտադիր է համաշխարհային արբանյակային ինտերնետ ստեղծել: Նախագծի իրականացման համար հարկավոր է ուղեծիր 4 հազար արբանյակ ուղարկել, իսկ ծախսերը կկազմեն ավելի քան 10 մլրդ դոլար: Այս մասին Մասկը պատմել է «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում: Նախագծի կենտրոնակայակը Սիեթլում է: Սկզբում այստեղ կաշխատի 60 մասնագետ, իսկ 3-4 տարի անց նրանց թիվը կհասնի 1000 հոգու, ովքեր կաշխատեն նաեւ տիեզերական այլ նախագծերի ուղղությամբ. SpaceX հրթիռների եւ Dragon տիեզերական բեռնատարների: Նախագծի մասին առաջին անգամ 2014 թվականին գրել էր The Wall Street Journal-ը: Պարբերականը նշել էր, որ ծրագրվում է նաեւ արբանյակների արտադրության գործարան կառուցել: Գործարարի խոսքով, ծրագրից ստացված եկամուտները հնարավորություն կընձեռեն ֆինանսավորել Մարսի գաղութների հիմնումը. ձեռներեցի ամենից մասշտաբային նախագիծը, որի մեկնարկը նախանշված է 2025 թվականին: Մասկը մտադիր է համացանցով ապահովել նույնիսկ այն շրջանները, որտեղ ցանցի հասանելիությունը չափազանց դժվար է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, գործարարն առայժմ չի տեղեկացրել, թե ինչ ընկերություններ են պատրաստ աջակցել իր նախագծին եւ արդյո՞ք մշակումներ կան բաժանորդագրային սարքավորումների բնագավառում, որոնք կկարողանան աշխատել ստեղծվելիք արբանյակային ցանցում:


 Նյութի աղբյուր՝ http://news.am/

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 510 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar