ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2014»Ապրիլ»12 » Sony. Vaio սերիայի նոր նոութբուքերը կարող են ինքնաբռնկվել
11:03
Sony. Vaio սերիայի նոր նոութբուքերը կարող են ինքնաբռնկվել
Ճապոնական Sony էլեկտրոնային կորպորացիան Vaio սերիայի նոր շարժական համակարգիչների գերտաքացման հնարավորության մասին է զգուշացրել: Ընդ որում նշվում է, որ դրա արդյունքում համակարգիչը կարող է ինքնաբռնկվել: Այս մասին տեղեկություններ են հաղորդվում ընկերության պաշտոնական կայքում: Վտանգավոր թերություները հայտնաբերվել էՃապոնիայում ընթացիկ տարվա փետրվար ամսին վաճառքի հանված Fit 11A մոդելում: Sony-ից ստացված տեղեկությունների համաձայն, նոութբուքերի գերտաքացման պատճառ են հանդիսանում դրանց մեջ տեղակայված մեկ այլ ճապոնական ընկերության` Panasonic-ի արտադրության մարտկոցները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Այդ մոդելի համակարգչի գնորդներին խորհուրդ է տրվում այլեւս չօգտագործել այն եւ անջատել սնուցման աղբյուրից»,-նշվում է ընկերության հայտարարության մեջ: Sony-ն նաեւ խոստացել է իր հաճախորդներին երկու շաբաթվա ընթացքում խնդրահարույց համակարգիչների անվճար վերանորոգման կարգի վերաբերյալ որոշում կայացնել: Մինչ այդ դադարեցվել է դրանց առաքումը մեծածախ առեւտրային ընկերություններին: Այս պահի դրությամբ ճապոնական կորպորացիան Vaio Fit 11A մոդելի համակարգչի ինքնաբռնկման վերաբերյալ երեք բողոք է ստացել: Դրանցից ոչ մեկի արդյունքում սարքավորման տերը չի տուժել: