Սոցիալական ցանցն են «ընկնում» նաև ավիաուղիները - 20 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 20 » Սոցիալական ցանցն են «ընկնում» նաև ավիաուղիները
13:02
Սոցիալական ցանցն են «ընկնում» նաև ավիաուղիները

KLM Royal Dutch Airlines ավիաուղիները ծրագրում են գործարկել սոցիալական ծառայություն, որը թույլ կտա ընտրել՝ ում հետ թռչել: Հաղորդում է TechCrunch-ը:

KLM Royal Dutch Airlines-ը բավական խոշոր ընկերություն է, որը գործում է դեռևս 1919թ.-ից: Մասնավորապես՝ ծառայությունը կկոչվի «meet & seat» (ծանոթացիր և նստիր), և այն իրենից չի ներկայացնում առանձին սոց. հարթակ, այլ Facebook-ի կամ Linkedin-ի բաղկացուցիչ մաս:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:  Նշենք, որ ավելի վաղ Malaysia Airlines-ը թողարկել է Facebook-ով տոմսերի պատվիրման համակարգ, որտեղ կարելի է նաև տեսնել՝ ընկերներից ովքեր են պատրաստվում մեկնել այդ ժամանակ:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 685 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar