SMS-ը 20 տարեկան է - 3 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 3 » SMS-ը 20 տարեկան է
22:30
SMS-ը 20 տարեկան է
Ուղիղ 20 տարի առաջ աշխարհում առաջին անգամ կարճ տեքստային հաղորդագրություն` SMS, ուղարկվեց: SMS-ի ծննդան օրվա կապակցությամբ գաղափարի հեղինակ Նիլ Պապուորտը պատմել է ուղարկված առաջին հաղորդագրության մասին, որը մեկընդմիշտ փոխել է  բջջային կապի ոլորտը: Բրիտանացի ինժեները մինչ այսօր չի կարողանում հավատալ, որ կապի՝ իր կողմից առաջարկված տարբերակը բջջային սովորական զանգերի համար լուրջ մրցակից դարձավ: Նիլ Պապուորտը հիշել է առաջին SMS-ի բովանդակությունը` ընդամենը երկու բառը «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: Sky News-ի հաղորդմամբ` 2011թ-ին Բրիտանիայում 150 միլիարդ SMS է ուղարկվել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենից հաճախ այս ծառայությունից օգտվում են 12-15 տարեկան դեռահասները. նրանք շաբաթական միջինը 193 SMS են ուղարկում:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 720 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar