Skype-ն աշխատում է 3D-տեսազանգերի ուղղությամբ - 29 Օգոստոսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Օգսստոս » 29 » Skype-ն աշխատում է 3D-տեսազանգերի ուղղությամբ
23:19
Skype-ն աշխատում է 3D-տեսազանգերի ուղղությամբ

Skype ընկերությունն աշխատում է 3D-տեսազանգեր ստեղծելու ուղղությամբ: Skype-ի փոխնախագահ Մարկ Ջիլեթը BBC-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Microsoft-ի VoIP-ծառայությունում կհայտնվեն 3D-տեսազանգեր: Ճիշտ է, դա տեղի կունենա մի քանի տարի անց:   Ըստ Ջիլեթի՝ 3D-տեսազանգի տեխնոլոգիան արդեն թեստավորվել է Skype լաբորատորիայում եւ միանգամայն գործունակ է:  Խնդիրն այն է, որ սպառողական շուկայում դեռ  ստերեոպատկերների կլանման սարքեր չկան, որոնք կարելի կլիներ կիրառել Skype-ում: Ընկերությունը պետք է համոզի արտադրողներին սկսել նման սարքեր թողարկել, նշում է  i¬Guides.ru-ն:  3D-տեսազանգի ստեղծմանը զուգահեռ, Skype-ն ակտիվորեն ընդլայնում է այն սարքերի ներգրավումը, որոնք ունակ են  ընդունել սովորական տեսազանգեր, սակայն շատ բարձր թողունակությամբ՝ 1080р, ինչպես որ Xbox One-ի դեպքում: Եվ այստեղ Microsoft-ն աշխատում է նույնիսկ մրցակիցների հետ՝  Sony ընկերության, որի PlayStation 4-ը շուկայում  Xbox-ի գլխավոր հակառակորդն է, հայտնում է «Ուրալինֆորմբյուրոն»:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 823 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar