Հանրային հեռուստաընկերությունն այժմ զբաղված է ''Եվրատեսիլ'' երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրության հարցերով: Վերջերս շատ կարծիքներ ու ենթադրություններ են հնչել այն մասին, թե ով կլինի մեր մասնակիցը միջազգային այդ մրցույթում: Խոսակցություններն ու ենթադրությունները հասել են ''Եվրատեսիլ''-ի պաշտոնական կայք-էջ: Այստեղ նշվում է, որ շատ հնարավոր է, Հայաստանը երկրորդ անգամ ներկայացնի երգչուհի Սիրուշոն, ով 2009թ. ևս մասնակցել էր ''Եվրատեսիլ''-ին: Ըստ այս կայքի` Հանրայինում չեն ժխտել Սիրուշոյի մասնակցությունը: Հիշատակվում է նաև նրա ''Պրեգոմեշ'' երգը` որպես ներկայանալիք երգ: Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրատեսիլյան թեմայով նշվում էր նաև մի շարք երգիչ-երգչուհիների անուններ, որոնցից են Լիլիթ Հովհաննիսյանը, Լուսինե Աղաբեկյանը, Գևորգ Մարտիրոսյանը և այլք: