Սիրում եմ քեզ - 16 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 16 » Սիրում եմ քեզ
21:59
Սիրում եմ քեզ
Նոր էր սկսվել ուսումնական տարին, առաջին կուրսի ուսանողները սովորում էին գրեթե չսովորելու աստիճան վատ, չէ որ սա վերջին տարին էր, իսկ մենք էլ ո՛չ ցանկություն ու ո՛չ էլ հավես ունեինք պարապելու համար: 
Ամենը շարունակում էր կրել իր միապաղաղ բնույթը մինչև լսարանում հայտնվեց նորեկը… 
Չեմ կարող թաքցնել, որ ինքս էլ երկնքում էի հայտնվում նրան տեսնելիս: 
Կուրսի աղջիկները ուղղակի խենթանում էին նրա համար: Միայն ես էի, որ անվերջ պնդում էի, թե նա ինձ դուր չի գալիս… Ուղղակի երևի միայն ինձ մոտ էր ստելը լավ ստացվում… 
Սկզբում ուղղակի տարված էի նրանով, հետո հասկացա, որ ամբողջ օրը անցկացնում եմ նրա մասին մտածելով… Մտածում էի. <> հետո ինքս ինձ հանգստացնում էի. <>: 
Ու այդպես լուռ կշարունակեի տառապել, եթե ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը չշարժեր ուղեղս… 

Այդ օրը ընկերուհիներիցս մեկը՝ ով շատ մոտ էր նրա հետ ինձ հանձնեց իր հուշատետրը որպեսզի լրացնեմ, իսկ նույն պահին իմ ուղեղում մի պայլուն միտք ծագեց.<>… 
Սկսեցի հուշատետրը այս ու այն կողմ քաշքշել, արագ թերթել էջերը ու վերջապես գտա…Բայց այ քեզ հիասթափություն, երբ կարդացի նրա գրածը, մոտավորապես այսպիսին էր նրա երազանքների աղջիկը. 
<> 
Բայց իհարկե կողքից հեշտ է ասել ԼՈՒՐՋ ՈՒ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ: 
Իսկ առջևում դեռ մեր վերջին երեկոն էր… 
Ուրեմն ի՞նչ անել, ինչպե՞ս 1 ամսում դառնալ նրա ուզածը: 
ԼՈՒ՞ՐՋ, ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱ՞Ծ… Ես լուրջ չեմ, հավասարակշռված առավել ևս, ուստի չեմ կարծում, թե կզարմանաք եթե իմանաք, որ առաջին իսկ պատահած խանութից գնեցի անհրաժեշտ ներկը և ներկեցի մազերս: Բայց դա էլ իր ցանկալի արդյունը չտվեց… Իսկ ես ավանակից էլ համառ էի, վերցրեցի կապույտ լինզաները ու սկսեցի ամեն օր պտտվել նրա շուրջը… Հետո սկսեցի օգտագործել շուրթերը հաստացնող շրթներկ… Ու վերջապես այն ժամանակ, երբ կարծում էի,թե ամեն ինչ զուր է անցել, ստացա սպասված արձագանքը… Նա ինձ առաջարկեց վերջին երեկույթին միասին գնալ: Ես ուղղակի ճախրում էի այն մտքից, որ գնալու եմ նրա հետ: 
ՈՒ այժմ, ետ նայելով անցյալիս զարմանում եմ լավագույն ընկերոջս նյարդերի վրա: Ես դադարել էի նրա խորհուրդները լսել, առհասարակ նա կարծես ինձ համար լիներ մեկը, ով կարող էր անվերջ լսել ինձ ու չպահանջել դրա դիմաց ոչինչ: Նա իսկական ընկեր էր: Մենք միասին էին հաճախել մանկապարտեզ, այնուհետև սովորել էինք նույն դպրոցում: Մենք կարելի է ասել անբաժանելի էինք: 
Երեկույթին 2 ժամ էր մնացել: Ես խառնված դես ու դեն էի վազում, հարդարում մազերս, փորձում հագուստս, իսկ նա կանգնել էր դռների առջև ու լուռ նայում էր, իսկ երբ հարցրեցի թե ի՞նչպես է տեսքս նա պատասխանեց. 
-Մի՛ գնա: 
-Բայց ո՞նց, ինչի՞: 
-Ուղղակի մի՛ գնա: 
-Չէ դու իսկական հիմար ես, եթե կարծում ես, որ ես բաց կթողնեմ իմ երազանքների երեկույթը: 
-Ախր դու փոխվել ես… 
-Միայն արտաքինով, խոստանում եմ կարճ ժամանակ անց ամեն ինչ նույնն է լինելու: 
-Չէ՛, չի՛ լինի…Չե՞ս տեսնում, որ էդ մարդը քեզ չի սիրում, ուղղակի օգտվում է քո սիրահարված լինելուց: 
-Դու ի՞նչ գիտես: Թե՞ նախանձում ես նրան: 
-Ես ուղղակի գիտեմ ու ուղղակի սիրում եմ…սիրում եմ քեզ… 
Հետո նայեցինք իրար աչքերի մեջ, ես ոչինչ չասացի… նա հեռացավ… 
Մարդու համար ով հենց նոր կորցրել էր իր լավագույն ընկերոջը, այնքան էլ հեշտ չէր ապրել այնպես ինչպես նախկինում: Ես պատրաստվում էի կանգնած հայելու առջև ու մտածում, թե ինչպես լինելով նրան այդքան մոտ չէի զգացել նրա սիրահարվածությունը… Ուղղակի ես այնքան տարված էի ինքս ինձնով, որ մոռացել էի մարդկանց, ովքեր միշտ եղել են իմ կողքին: Ու միայն այժմ երբ կանգնած եմ հայելու առջև, աչքերս բաց, ինքս էլ հստակ գիտակցում եմ, թե ինչպես եմ փոխվել: Ես նման չէի այն աղջկան ով ինձ ուղղորդում էր ընդամենը կես տարի առաջ: 
Բայց երեկույթը բաց թողնել ևս չէի կարող: 
Բացեցի դուռը տեսա, որ իմ երազանքների ասպետը կանգնած է դռների առջև ու սպասում է, բայց հաճախ մենք հասնելով ինչոր բանի հասկանում ենք, որ մեզ ամենևին էլ դա անհրաժեշտ չէր: 
Ամբողջ երեկույթի ընթացքում ես մտքերով լավագույն ընկերոջս հետ էի, ես նույնիսկ չէի նկատում իմ ասպետին: Իսկ պարելու ժամանակ նա բռնեց ձեռքս ու ասաց. 
-Այն ժամանակ, երբ դեռ նոր էի եկել ձեր կուրս դու իմ ուշադրությունը այնքան էլ չգրավեցիր, բայց այս նոր մազերով….. 
Ես մտքումս անընդհատ կրկնում էի.<>: Նա շարունակեց. 
-Ես ուզում եմ, որ մենք լինենք ավելին՝ քան ուղղակի ընկերներ: Եթե իհարկե դեմ չես: 
Ու այդ պահին նա ձեռքս ամուր սեղմեց կրծքին: Թվում էր թե ես երջանիկ պիտի լինեի, մինչդեռ ես քաշեցի ձեռքս ու ասացի. 
-Կներես, բայց այնտեղ, ինչ-որ մի տեղ ինձ սպասում է նա՝ ով ինձ սիրում ու ընդունում է այնպիսին ինչպիսին որ կամ… 
-Իսկ ինձ թվում էր, որ դու էլ ինձ ես սիրահարված: 
-Սխալվել ես, սխալվել ես քո մասին այդքան մեծ կարծիք ունենալով… 
Կիսատ թողնելով երեկույթը ես դուրս եկա արցունքն աչքերիս ու սկսեցի անցած կյանքիս փշուրները փնտրել…Բայց նա ոչ մի տեղ չկար…Ես լալիս էի, բայց արցունքները անզոր էին ինձ տալ այն, ինչ ես էի ուզում: Գրողը տանի, որքա՜ն էի փոխվել ես ու հանուն ինչի՞, մի՞թե մի հիմար, ինքնասիրահարված ապուշ ինձ կարող էր այսչապ փոխել… 
Էհհ, կոտրվեց առաջին սերս, իսկ մյուս կողմից ինձ հայտնի դարձավ իսկական սեր ասվածը, ու հենց այդ ժամանակ հասկանալով, որ նա մնացել ու շարունակել էր օգնել ինձ, սիրելով հենց ինձ, հասկացա, որ ես էլ նրան եմ սիրում: Նա ամենն էր արել, որ ես երջանիկ լինեմ…Իսկ ես հիմարաբար չեմ էլ նկատել նրան, միայն հիմա եմ հասկանում, թե որքան դժվար էր եղել նրա համար… Մինչդեռ նա ինձ օգնել էր, որ պայքարեմ ուրիշի սիրո համար… 
Այժմ ստիպված եմ ձեռքս բռնած բարձրակրունկներով քայլել ամայի փողոցներում ու փնտրել նրան: Մի քանի ժամ բարձրակրունկներով, իսկ հետո որաբոբիկ քայլելուց հոգնած ստիպված էի վերադառնալ տուն: 
Վերադարձին ես գտա նրան… Նա նստած էր տանս աստիճանների վրա ու լուռ նայում էր… Մենք վաղուց էինք սովոր լուռ շփվելուն: 
Հետո նստեցինք իրար կողք ու մոռացության տալով անցած հիմարությունները սկսեցինք զրուցել, ծիծաղել մինչև լուսաբաց… Ես երջակին էի… 
2 տարի անց մազերս արդեն իմ մազերի գույն էին դարձել, լինզաներ էլ չէի կրում,շրթունքներն էլ հաստացնելու կարիք չկար… 
Նա ինձ սիրում ու ընդունում էր հենց այդպես, նա չէր փորձում փոխել իմ մեջ ինչ-որ բան, ես նրան հենց այդպիսին էի պետք…Իսկ ես… Ես բացահայտ տեսնում ու գիտակցում էի նրա բոլոր առավելությունները ու թերությունները, ես նրան սիրում էի թերություններով հանդերձ: 
Երբեմն մարդիկ այնքան եմ ձգտում հասնել ինչոր բանի, որ դա դառնում է մոլուցք: Այդ հիմար մոլուցքի համար մենք պատրաստ ենք լինում ամենահիմար քայլերին: Սակայն արդյունքում հասկանում ես, որ կորցնում ես քեզ, այն ինչ դու ես: Դու դադարում ես նկատել քո մեջ գտնվող լավն ու անկեղծը, դրանք զոհ տալով անիմաստ մտքերին…Դու ուղղակիորեն դադարում ես նկատել շրջակա աշխարհի փոփոխությունները: 
Սիրեք միմյանց և ընդունեք դիմացինին հենց այնպես ինչպես որ կա՝ լի թերություններով, լի առավելություններով: 
Մի փոխվեք ու մի փոփոխեք մարդկանց, որովհետև կեղծը երբեք գեղեցիկ չէ… Ուղղակի սիրեք, ուղղակի սիրվեք ու եղեք երջանիկ…. Եղեք հենց այնպես ինչպիսին որ կաք եղեք թեկուզ անկապ, թեկուզ ուղղակի…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1098 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 4.2/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar