Սիրում եմ բազմակետը... - 27 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 27 » Սիրում եմ բազմակետը...
17:11
Սիրում եմ բազմակետը...

 

Ախ այդ բազմակետները...որքան եմ սիրում...սիրում եմ,քանի որ օգնում են միշտ ինձ...հասկանում,դրությանս մեջ մտնում...ու թեև կետադրական նշան է լոկ,բայց մեկ է սիրում եմ...հաճախ են խոսքումս բազմակետերը,այդքան հասարակ,բայց միևնույն ժամանակ այդքան խորիմաստ կետադրական նշան...կթվա,թե անիմաստ են օգտագործում խորիմաստ բառը,բայց հավատացնում եմ,բազմակետերը կսիրեն մարդիկ այն ժամանակ,երբ զգան դրա նշանակությունն ու կարևորուլյունը...Գերադասում եմ բազմակետել,քան ստորակետ կամ վերջակետ դնել,որովհետև ստորակետ դնելով շարունակվում է ամեն ինչ և շատ հաճախ խճճվում եմ մտքերիս մեջ,իսկ վերջակետ դնելով կարծես վերջանում է ամենը...իսկ ամեն վերջ այնքան ցավոտ է հոգուս համար,այնքան խոցող...սիրտս միայն սկիզբ է փնտրում ամեն տեղ...անորոշություն,անվերջանելիություն,անսահման երևակայութուն...ահա այս ամենն են պարունակում բազմակետերը...այնքան հարազատ են հոգուս,միշտ համընկնում են հոևիճակիս՝անկախ նրանից ուրախ եմ թե տխուր...ու միշտ են մտքերս բազմակետվում,սիրտս թեթևանում է դրանից...դնում եմ բազմակետ  ու էլ չեմ շարունակում բացատրել,ուղղակի հոգով եմ զգում...սիրում եմ բազմակետը...


 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 2315 | Ավելացրեց: Шоколадка | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar