Սիրում է, չի սիրում.... - 29 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 29 » Սիրում է, չի սիրում....
19:53
Սիրում է, չի սիրում....

Այս աշխարհում ամենքս ծնվել ենք հավասար, սակայն ոչ միանման: Բոլորս էլ տարբեր ենք, ունենք մեր սեփական ցանկությունները, զգացմունքները և նպատակները, բայց մի բան կա, որ ընդհանուր է բոլորի համար` դա սերն է: Սերը կարծես, ունիվերսալ մի զգացմունք է, որն ունի տարբեր դրսևորումներ: Այն է` սեր հանդեպ զավակը, սեր հանդեպ ծնողները, սեր հանդեպ հայրենիքը և այսպես շարունակ: 

Սիրածդ գործն ավելի լավ ես անում, սիրածդ ուտելիքն ավելի հաճույքով ես ուտում, սիրածդ վայրում ուրախ ժամանակ ես անցկացնում. այս ամենին գումարվում է սիրածդ էակի նկատմամբ սերը, և ստեղծում է երջանկության զգացում: Ու շատերի համար, թերևս, կարևորագույներից մեկը` սիրած անձի նկատմամբ տածած սերն է: Երբեմն, լինում են դեպքեր, երբ թվում է, թե սիրում ես, սակայն իրականում այդպես չէ: Իսկ ինչպե՞ս իմանալ, նա իսկապես սիրո՞ւմ է, թե` ոչ: Ինչպե՞ս հասկանալ անհասկանալին: 

Կփորձենք ուղղորդել Ձեզ, որպեսզի կարողանաք իրապես հասկանալ Ձեր սիրային հարաբերությունների մակարդակը: Բնականաբար անհնար է ճշգրիտ կանխորոշել նաև դրանց ընթացքը: Ինչևէ` այսպես ուրեմն, եթե Դուք ունեք սիրային հարաբերություններ, կարդացեք հարցերը և նշեք Ձեզ մոտ «այո», կամ «ոչ» բառերը:

  •  Ապահով եմ զգում նրա կողքին:
  •  Նրա հետ հարմարավետ եմ զգում: 
  •  Լսում է ինձ: 
  •  Արժևորում է իմ կարծիքը: 
  •  Աջակցում է ինձ նրանում, ինչ իմ կյանքում ուզում եմ անել:
  • Անկեղծ է ինձ հետ: 
  •  Ընդունում է, երբ սխալ է: 
  •  Հարգում է ինձ: 
  •  Միշտ փորձում է հասկանալ ինչ եմ զգում: 
  •  Չի արգելում շփվել ընկերներիս կամ ընտանիքիս հետ: 
  •  Ուրախացնում է ինձ: 
  •  Վստահում է ինձ: 
  •  Վերաբերվում է ինձ հետ, ինչպես հավասարը հավասարին: 
  •  Հարգում է իմ ընտանիքը: 
  • Հասկանում է երբեմն մենակ լինելու իմ ցանկությունը: 
  •  Ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: 
  •  Արտաքինս չի քննադատում:

Այժմ տեսեք, թե ինչպիսի պատասխաններ ունեք. հարցերի պատասխանները պետք է լինեն «այո»: Բոլոր պատասխանները «այո» լինելու դեպքում, շնորհավորում ենք Ձեզ, դուք հիանալի և առողջ հարաբերություններ ունեք:

Ինչպես վարվել, եթե պատասխանների մեծ մասը «ոչ» են: Անհրաժեշտ է պարզապես հասկանալ մի բան, որ նման հատկանիշները ձեր զուգընկերոջ բնավորության մեջ են ու չեն փոխվելու: Նման հատկանիշները, ի վերջո, կհանգեցնեն ձեր հարաբերությունների խզմանը: Իսկական սերը միշտ երջանկացնում է, խնամում, աջակցում և պաշտպանում: Այն երբեք չպետք է Ձեզ դարձնի ընկճված, տխուր, թերագնահատված: Այն երբեք չի ստեղծում լարվածության և վախի զգացում: Այդպիսի զգացումները հատուկ են անառողջ հարաբերություններին, որոնք հոգեբանական անհավասարակշռության են հանգեցնում:
Միգուցե կասեք, թե մարդը փոփոխական է, որ կյանքի ընթացքում շատ բան է ձևափոխվում: Այո՛, այդպես է, բայց մի՛ մոռացեք, որ բնավորության փոփոխության համար ողջ մի կյանք է անցնում, ու ամենակարևորը, փոփոխվում է նաև Աստծո տված ամենամեծ պարգևը` սերը: Համոզված եք, որ Ձեր սերը` Ձեր հիասքանչ զգացմունքը, նույն մակարդակի վրա կլինի տարիներ հետո: Ի վերջո, ոչինչ թող չսասանի Ձեր սերը:

Սիրեք առանց գլուխը կորցնելու, սիրեք և միշտ հիշեք` առողջ և նորմալ, փոխադարձ հավասար սիրային հարաբերությունները Ձեր սիրո հարատևման հիմնական գրավականն են: Սիրե՛ք և եղե՛ք սիրված:


Կարինե

Կանանց Աջակցման Կենտրոն
2012


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1087 | Ավելացրեց: Մուտքանուն | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar