ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - 26 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 26 » ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
19:23
ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Ասում են՝ մարդիկ   իրենց ամուսնության օրը երջանիկ են լինում,և այդ օրը՝ բոլորիս կյանքում մնացաց օրերից տարբերվում է Իմ կարծիքով՝ սովորաբար մարդ պետքե ուրախ լինի իր ամուսնության օրը.հիմա կմտածեք թե ինչու նշեցի սովորաբար բառը՝ կասեմ,որովհետև Նարինեն ինձ պատմել է մի այնպիսի պատմություն,որ դրանից եզրակացրեցի, որ կան այնպիսի մարդիկ՝ ովքեր տխուր են իրենց հարսանեկան օրը:Շատ բան եմ լսել Նարինեից այնքան,որ եթե այդքանը ներկայացնեմ դա կնշանակի, որ դրանով կչարաշահեմ ընթերցողի համբերությունը:Դրա համար կփորձեմ Ձեզ ներկայացնել այդ պատմությունը իր հետաքրքիր դրվագներով և ձեզ բոլոր երիտասարդներին՝ կխնդրեմ գրածս ուշադիր կարդալ և հասկանալ, որ իսկական սերը մադուն մի անգամ է տրվում,և իսկապես իրար սիրող սրտերը ո՛չ մեկ և ոչինչ չ՛ի կարող բաժանել:Պայքարեք ձեր սիրելիների համար,եթե իրոք սիրում եք նրանց,իսկ մնացածը դուք կվորոշեք,երբ ձեզ լիովին ներկայացնեմ Նարինեի,նրան շատ սիրելի Նարեկի և Գոռի պատմություն:Պատմում է Նարինեն.

-3 տարի սիրում էի Նարեկին:Մենք այնքան շատ էինք սիրում միմյանց,որ մեզ թվում էր մեր միասին լինելուն ոչ մեկ և ոչինչ չէր կարող խանգարել: Ճիշտ է դա կարող էր և այդպես լիներ, եթե չլինեին ծնողներս:Այս դեպքում չեմ կարող չնշել,որ այդ ամենի պատճառը իմ իսկ հարազատ ծնողներն էին:Չգիտեմ ինչու նրանք չէին սիրում Նարեկին,և դեմ էին մեր միությանը: Չնայած ծնողներիս դեմ լինելուն և նրանց բազում արգելքների ես և Նարեկը շարունակում էինք մեր շփումը,և պայքարում էինք մեր սիրո համար՝հուսալով,որ ուշ թե շուտ ծնողներս կհամակեպվեին իմ և նրա միասին լինելու մտքին:Բոլոր հույսերս մարեցին այն օրը՝երբ հայտնվեց Գոռը: Գոռն ընկերուհիներիցս մեկի եղբայրն  էր:Աննայի ծննդյան օրը,երբ բոլորս  հավաքվել էինք նրանց տանը՝Գոռն  անընդհատ ինձ էր նայում՝գերող ու հմայիչ հայացքով:Մի պահ մտածում էի,որ նա իմ հանդեպ անտարբեր չէր: Կասկածներս արդարացի դուրս եկան ծննդյան հաջորդ օրը՝Գոռը զանգահարեց ինձ և խնդրեց հանդիպել իր հետ,սակայն մերժեցի նրան և նա արանց մի վարկյան մտածելու ասաց.
-Ես քեզ սիրում եմ Նարինե:Ականջներիս մի պահ չէի հավատում,մտքումս Նարեկն էր Գոռին ասելով,որ իրեն չեմ սիրում ու որ ինձ հանգիստ թողնի անջատեցի հերախոսը:Ողջ գիշեր Նարեկի մասին մտածելով քնեցի գիշերը:Առավոտյան՝ երբ արթնացա չգիտեմ թե ինչու հույսեր ունեի,որ այսօրը ավելի լավը կլիներ նախորդի,և լավ անակնկալներով լի,սակայն ինչպես միշտ այնս անգամ էլ սխալվեցի. ընդհակառակը՝ իրականում ինձ և Նարեկին շատ փորձություններ էին սպասվում,և դրանք սկսվեցին հենց այդ օրվանից,երբ հնչեց մեր դրան զանգը:Բացեցի դուրը և զարմանքից քիչ էր մնում ապշեի՝Գոռն էր մի ծաղկեփունջ ձեռքին:Մի պահ քարացած կանգնել էի,հետո քաղաքավարությունից ելնելով նրան ներս հրավիրեցի:Մինչ Գոռը և ծնողներս կծանոթանային և կզրուցեին,ես մտքումս ուզում էի հասկանալ Գոռի մեր տուն այցելության պատճառը:Ամեն ինչ պարզ դարձավ մի քանի րոպե անց՝երբ Գոռը ծնողներիցս խնդրեց ձեռքս: Կարծես բոլոր երազանքներս փշուր փշուր եղան մի րոպեում:Ճիշտե Գոռը շատ քիչ ժամանակ էր շփվել  ծնողներիս հետ բայց նրանք մեծ համակրանքով էին լցված նրա նկատմամբ և տեղի ունեցավ սարսափելին որից և վախենում էի: Գոռի և իր ծնողների մեկ անգամյա այցելությունից հետո ծնողներս տվեցին իրենց համաձայնությունը և ավելին որոշվեց մեր ամուսնության օրը՝1 ամիս հետո:Օրերով հաց չէի ուտում,զզվում էի բոլորից և ամենաշատը՝Գոռից:Նարեկին պատմեցի եղածը:Նա էլ հետս չէր  խոսում՝նեղացել էր:
1 ամիս անց մեր ամուսնության օրը-Առավոտյան՝երբ արթնացա աչքերս թաց էին բայց ստիպված էի պատրաստվել հարսանիքիս:1 ամսվա ընթացքում Նարեկից լուր չունեի,բայց զգում էի,որ նա չէր մոռանա ինձ, այնպես ինչպես ես նրան:Այդպես էլ եղավ.քիչ անց զանգ ստացա՝այո ճիշտ հասկացաք՝ Նարեկն էր:Բարև այսօր ժամը 11 ին քեզ կսպասեմ օդանավակայանում  մեկնում եմ Ֆրանսիա:Նարինե եթե գաս ուրեմն կնշանակի,որ այսքան ժամանակ սիրել էս ինձ իրոք և սիրում ես,եթե չգաս ուրեմն ես կգնամ,և մեր սերը հավերժ կմարի:Այսքան ժամանակ նրանից լուր չունենալուց հետո,երբ  վերջապես զանգ ստացա նրանից,նորից լսեցի նրա ձայնը սիրտս ներքուստ էլի տակն ու վրա եղավ մինչ կասեի Նարեկ սիրելիս,նա այդքանն ասելուց հետո անմիջապես անջատեց հերախոսը: Ներքին հուզմունք էր պատել հոգիս:Ինչ անեի?և վերջապես ես էլ վարվեի ծնողներիս հետ այնքան դաժան և անսիրտ ինչպես նրանք վարվեցին իմ հետ?թողնեի Գոռին,բոլորին  ամեն ինչ  գնայի իմ սիրելիի մոտ հենց մեր ամուսնության օրը?Չէ որ դա նաև իմ հարուստ ծնողներին վայել չէր?Մտածում էի՝երբ մայրս մտավ սենյակս.ասելով պատրաստվիր աղջիկս այսօր քո կյանքի ամենաերջանիկ օրն է:Ամենա երջանիկ թե ամենատխուր?Մտածում էի մտքումս:Կեղծ ժպիտ ընդունեցի դեմքիս մայրսիկիս մոտ ժպիտ՝ որն ընդամենը արցունքներս և տխրությունս թաքցնելու միջոց էր:Էլ չէի դիմանում վեր կացա տեղիցս մի նամակ գրեցի՝Գոռ կներես,ես երբեք չեմ կարողանա քեզ սիրել,չեմ ուզում որ երկուսս էլ դժբախտանանք գիտեմ,որ կսկսես ատել ինձ,բայց փորձիր հասկանալ ինձ,և եթե կարողանաս ներիր ինձ:Մամ,պապ դուք էլ կներեք ինձ և վերջապես բոլորտ կներեք: Նամակը դնելով հայելու մոտ,դուրս փախա տնից:Լավ վարել չգիտեի,վերցրեցի հայրիկիս մեքենան և գնացի:Արդեն 11 անց էր:Շտապում էի,որ հասնեի Նարեկին,որ հանակարծ չգնար:Տանն էի մոռացել հերախոսս:Ճանապարհին ավտովթարի ենթարկվեցի:Նարեկը զանգել էր ինձ,երևի տեսնելով,որ չեմ պատասխնում,մտածել էր չեմ գնա ու մեկնել էր:Ծնողներս՝լուրն իմանալուն պես շտապել էին ինձ մոտ:Վթարից հետո՝կոմայի մեջ էի հայտնվել:Շուրջ 40 օր կոմաի մեջ մնալուց հետո աչքերս բացեցի:Բոլորը կողքիս էին բացի Նարեկից,և այդ ժամանակ հասկացա,որ չհասա իմ սիրելիին և հավերժ կորցրեցի նրան:Նույնիսկ Գոռն էր կողքիս,չնայած այդ ամենին նա երևի դեռ ատելով սիրում էր ինձ,կամ էլ ուղղակի խխճում էր: Արթնանալուց հետո հասկացա որ չեմ կարող քայլել,և կարծես կյանքը աչքիս մեկ դարձավ մտածում էի:Միթե? աստված կարող էր իմ հետ այդքան դաժան վարվել:Չէի ուզում հիվանդանոցում երկար պառկել:Երկար պնդելուց հետո ծնողներս ինձ տուն տարան:Անցավ 4 տարի ես նույն վիճակում էի՝հույս չկար ,որ երբևէ կքայլեի,նամանավանդ իմ սիրելիին գտնելու ցանկությունը անիրական էր թվում,բայց տեղի ունեցավ հրաշք.այո՛ հրաշք:Ճիշտե կյանքումս այդքան տխրություն տեսնելուց հետո չէի հավատում հրաշքներին:Տնից լսվում էր  ուրախ ձայներ:Այդ ժամանակ գրեթե ոչինչ ինձ չէր հետաքրքրում,և ուշադրություն չէի դարձնում ոչինչի վրա,բայց սենյակիս դուրը թակեցին,-ոչ մեկին չեմ ուզում տեսնել պատասխանեցի,կրկին թակեցին և արանց պատասխանը լսելու ներս մտավ ով?Նարեկը:Այդ պահին չէի հավատում աչքերիս:Ինձ թվում էր նրան այդքան շատ տեսնելու ցանկությունը ինձ խելագարության էր հասցրել,բայց նա ասեց.-հա Նարինե ես եմ:Ակամա արցունքներս գնում էին:Նա գրկեց ներողություն խնդրեց որ այսքան տարիների ընթացքում իմ կողքին չի եղել:Ես անսահման ու անչափ երջանիկ էի,սիրում էի նրան և մեր սերը  չէր փոխվել նաև 4 տարիանց:Ծնողներս տեսնելով իմ ուրախությունը՝համակերպվեցին իմ և Նարեկի միասին լինելու մտքին: Նարեկը 2 ամիս կողքիս էր,և խնամում էր ինձ:Հետո իմացանք,որ եթե գնամ Գերմանիա շանսեր կան,որ կկարողանամ քայլել՝այնտեղ 1 տարի բուժում ստանալուց հետո:Ծնողներիս համաձայնությունից հետո ես և Նարեկը մեկնեցինք Գերմանիա.և կատարվեց 2-րդ հրաշքը՝այո քայել կարողացա վերջապես:Անսահման ուրախությնով էր պարուրվել հոգիս,սիրտս նորից երջանիկ էր:Եվ այս երկար պատմության ավարտը եղավ այն,որ մենք վերադարձանք Հայաստան և գրեթե 3 շաբաթ հետո ես և իմ սիրելին ամուսնացանք:Հետո իմացա,որ Գոռն էլ է ամուսնացել և երջանիկ է մենք բոլորս երջանիկ էնք:

Ճիշտ են ասում,որ աստված միշտ կա,և մեզ ոչ մեկիս մենակ չի թողնում ուղղակի բազում փորձությունների է ենթարկում ուղղակի պետք է համբերատար անցնել այդ փորձությունների միջով,այն փորձությունների որը կոչվում է ճակատագիր:
Նարինեի Գոռի և Նարեկի պատմությունը երջանիկ ավարտ ունեցավ բոլորի համար,չնայած կարող էր և չունենալ սիրելի ծնողներ մի խանգարեք ձեր երեխաներին իրենց ընտրության հարցում և երբեք ձեր երեխաների կյանքում առավել մի գնահատեք փողը կամ հարստությունը,իսկ դուք սիրելի երիտասարդներ ճիշտ ընտրություն կատարեկ ձեր սիրելիների հարցում,քանի որ ինչպես արդեն նշեցի սկզբում՝իսկական սերը մարդկանց մի անգամ է տրվում այնպես որ թանկ պահեք ձեր սիրելիներին,սիրեք նրանց անկեղծ ,և ձգտեք,որ միշտ միասին լինեք,ինչպես Նարինեն և Նարեկը իմ գրած պատմության մեջ:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1122 | Ավելացրեց: vipmanan | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 tiktonik • 00:50, 02.03.2013
vayyy inch lavner((((((((tuu tuu tuu im mamas u papas hamacayn klnenim yuraqanchur @ntranqin
avatar
2 vipmanan • 15:32, 03.03.2013
MERSI HUSOV EM ))
ComForm">
avatar