Սիրո պատմություն - 5 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 5 » Սիրո պատմություն
21:12
Սիրո պատմություն

Արփին սովոր էր, որ մենակ պետք է լինի, որ պետք է չսիրահարվի ու ինքն էլ ուզում էր, որ ամեն ինչ լինի իր ուզածի պես, բայց ինչպես ասում են` <<Լինելու բանը կլինի>>` ուշ, թե շուտ: Այսպիսով, Արփին ամեն օր գնում էր քոլեջ ու դասերը վերջացնելու պես ուղիղ տուն ճանապարհվում: Ու ամեն անգամ նա չէր նկատում Դավիթին` գեղեցկադեմ մի երիտասարդ, որ ամեն օր կանգնած էր քոլեջի դռների առջև ու լուռ հետևում էր Արփիին, այն լռակյաց ու համեստ աղջկան, որ ընկերուհիների հետ քայլելուց այնքան գեղեցիկ էր ժպտում: Բայց ինչպե՞ս կարելի էր, ինչպե՞ս Արփին չէր գուշակում, որ այդ տղան, ում ինքը չափազանց հմայիչ էր համարում, գալիս էր քոլեջի դռների մոտ հենց իր` փոքրամարմին Արփիի համար: Երկար ժամանակ իրար լուռ հետևելուց հետո Դավիթը մոտենում է Արփիի ընկերուհուն, սկսում ամուր կապվել ու բարեկամանալ Անիի հետ և այդ ջերմ ու աշխույժ հարաբերություններին, այդ ընկերական մթնոլորտին կամաց-կամաց նաև միանում է Արփին:
Դավիթը նույն քոլեջում էր սովորում, Արփիենց լսարանից երկու հարկ վերև: Անին, Դավիթն ու Արփին շատ էին կապվել և Դավիթն ամեն դասամիջոցի իջնում էր 4-րդ հարկ, իրենց մշտական տեղում սպասում էր Արփիին ու Անիին: Նրանք երեք օր անընդմեջ քայլելով իջնում էին <<Հաղթանակի զբոսայգի>>, զրուցում էին բազմազան տարբեր թեմաներից, ծիծաղում, երբեմն իրար հակասում: Նրանց շփումը տեղափոխվում է Facebook, բայց ծանոթացել էին նրանք իրականում , ամեն օր տեսնում էին իրար և դա արդեն շատ դրական ու մեծ առավելություն էր: Այսպես, նրանք շփվում էին ամեն օր` չշոշափելով անգամ իրար դուր գալու փաստը, բայց մի օր դրա մասին այսպես, թե այնպես պետք է խոսեին և խոսեցին:Նստեցին մի նստարանի ու
Արփին հանգիստ լսում էր: Նայում էր Դավիթի աչքերին` գեղեցիկ ու փայլուն, իրենով հիացող հրաշք աչքերին ու լսում էր այն պատմությունը, թե ինչպես է դուր եկել Դավիթին, ինչպես է Դավիթը խոսել Անիի հետ և այլն: Վերջում հարցրեց:

- Ես փոքր եմ ու բացի դրանից, մայրիկիս խոստացել եմ ընկեր չունենալ, համ էլ մենք դեռ իրար լավ չենք ճանաչում, չնայած որ խնդիրը քո մեջ չի առհասարակ: - Համաձա՞յն ես ընկերություն անենք:
- Եթե հարցը ճանաճելնա, կճանաչենք, դեռ շատ ժամանակ կա:
- Հարցը իմ խոստումի մեջա:
- Լավ չի, չպիտի խոստանայիր, չես կարող պահել խոստումդ:
- Դե չէ, կմեծանամ` հետո: Ու հետո, չես կարող ասել ապագայում ինչ կլինի: Դու կգնաս ուրիշ համալսարան ու այնտեղ շատ աղջիկներ կան: Մի օր ամեն ինչ կվերջանա, չես կարող վստահ լինել:
- Բայց մեր քոլեջում էլ շատ աղջիկներ կան, տենց չի՞: Ու հետո` իսկական սերը չի վերջանում, չէ՞...
- Հա:
- Դե մի բան ասա:
- Չգիտեմ ինչ ասեմ:
- Արի սենց անենք, մենք կծանոթանանք, կշփվենք էլի, ես 5 օրով կբացակայեմ Հայաստանից ու էտ ժամանակ երկուսիս մեջ շատ բան հաստատ կփոխվի: Կգամ ու էլի կխոսենք էս թեմայով, համաձա՞յն ես:
- Ահա, վերջապես մեկն ինձ հասկացավ:
- Գիտե՞ս, ինձ թվում ա առանց քեզ չեմ կարա, չգիտեմ ինչիցա, մենակ թե չծիծաղես:
- Քայլե՞նք: - Ծիծաղելու բան չկա, գնահատում եմ անկեղծ խոսող մարդկանց:
- Քայլենք, բայց պիտի տուն գնամ:
- Էլի եկավ էս զզվելի պահը:
- Ո՞ր:
- Գնում ես:
- Մինչ վաղը:

- Առայժմ:
Ու հետաքրքիրն այն էր, որ Արփին չէր շպարվում, կարճ չէր հագնվում, չէր կոտրատվում ու հենց դրա համար էլ զարմանում էր, թե ինչպես Դավիթը հավանեց իրեն, ախր ոչինչ, ոչ մի քայլ չէր արել, որ կարժանացներ ուշադրության: Դավիթը միշտ ստիպում էր Արփին հաց ուտել, իսկ Արփին, շոյված այդ մտահոգությունից, ուզում էր անել Դավիթի խնդրանքները: Ու այսպես մի շաբաթն անցնում է ու Դավիթը գնում է երկրից:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 988 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 MARGARYAN • 16:08, 07.11.2012
BA KES@?? smaili_6
avatar
2 AnnaRM • 16:53, 07.11.2012
etel hetooo
avatar
3 Happy girl • 23:16, 07.11.2012
Heton usha linelu???
avatar
4 AnnaRM • 21:18, 08.11.2012
shat es uzum?
ComForm">
avatar