ՍԻՐՈ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ` ԽԱՆԴ - 13 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 13 » ՍԻՐՈ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ` ԽԱՆԴ
21:50
ՍԻՐՈ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ` ԽԱՆԴ
Ի՞նչ է խանդը, սիրո դրսևորման բաղադրատարր, թերարժեքության բարդույթ, թե՞ սիրո հիվանդություն: Ասում են, խանդում է նա , ով սիրում է, թերևս ճիշտ է այս ասույթը: Եթե ձեր սիրած էակը թանկ է ձեզ համար ու չեք ցանկանում կորցնել նրան, ապա խանդը միանշանակ նորմալ և նույնիսկ հաճելի զգացողություն է: Բայց հաճելի է մինչև այն պահը, երբ իր սահմանների մեջ է, իսկ երբ այն դառնում է հիվանդություն, կատարյալ քաոս ու տանջանք է դառնում թե՛ խանդողի, և թե՛ խանդվողի համար: Եթե հիմքեր չկան խանդելու, ու զույգերից մեկը շարունակ տեղի-անտեղի խանդում է, ապա մենք գործ ունենք արդեն հիավանդության, տվյալ դեպքում` սիրո հիվանդության հետ: Սովորաբար չափից ավելի և անհիմն խանդում են այն մարդիկ, որոնք օժտված են վառ երևակայությամբ, ֆանտաստիկ պատմությունների սիրահար են:Խանդում են թե ՛ տղամարդիկ, թե՛ կանայք, բայց տղամարդու խանդը ավելի դաժան բնույթ է կրում: Պատկերացրեք, թե ի ՞ նչ կարող է անել անհիմն խանդող տղամարդը, ծեծ, կնոջ գործողությունների սահմանափակում, ընդհուպ մինչև սպանություն, այս ֆոնի վրա թերևս կնոջ խանդը ավելի թեթև բնույթ է կրում: Իսկ ինչպե ՞ս խուսափել խանդից, ձեզ ենք ներկայացնում այս հիվանդությամբ չվարակվելու մի քանի կետեր.
Երբեք մի՛ հարցրեք ձեր սիրելիին իր անցյալի մասին, դա կարող է հիմք հանդիսանալ հետագայում խանդով վարակվելու համար:
Մի ՛ վերահսկեք և մի ՞ հետևեք ձեր սիրած էակի ամեն մի քայլը` ո ՞ւր գնաց, ում հետ հանդիպեց, ինչի ՞ ուշացավ, ո ՞ւմ հետ է խոսում հեռախոսով...
Եթե զգում եք, որ ձեր մեջ անհիմն խանդ է զարգանում փորձեք սանձել այն, մի թույլ տվեք, որ այն աճի ու վտանգի ձեր ամուսնությունը:
Վստահե ՛ք ձեր ամուսնուն կամ կնոջը, միշտ պատկերացրեք, որ դուք ամենագեղեցիկն ու ցանկալին ենք նրա համար:Ի վերջո հիշեք, որ խանդը բացասական հույզերի մի ամբողջ փունջ է, որ իր մեջ կրում է վախ, նախանձ, վրեժխնդրություն, վիրավորանք, չարություն... Խուսափե՛ք այս հիվանդությունից, քանի դեռ չեք կորցրել ձեր սիրած էակին:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1056 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 3.7/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar