Սիրիր հավերժ քեզ, ինձ, մեզ - 10 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 10 » Սիրիր հավերժ քեզ, ինձ, մեզ
23:31
Սիրիր հավերժ քեզ, ինձ, մեզ
ԲԵԹՀՈՎԵՆ 

Մարդկության պատմությանն ամենահայտնի երաժշտական ստեղծագործություններից մեկը` «Լուսնային սոնատը», նվիրված է մի կնոջ, ով Բեթհովենին ստիպել է սիրել իրեն ու հետո ապրել դավաճանության ցավը : Ջուլիետա Գուակարդի` հենց նրան ենք շնորհակալ Բեթհովենի բազմաթիվ ստեղծագործությունների համար: Ստորև ներկայացված են հատվածներ այն նամակներից, որոնք Բեթհովենը ուղղել է նրան: Բեթհովենը (1770 – 1827) այս նամակները գրել է 1801 թվ-ին` տանվեցամյա մի « հրաշքի » ` կոմսուհի Ջուլիետային: Երբ Բեթհովենը երաժշտական դասեր էր տալիս նրան, Ջուլիետան արդեն իսկ նշանված էր մեկ ուրիշի հետ: Բազմաթիվ խոստումներից հետո նա պարզապես լքեց Բեթհովենին: 
« Հուլիսի վեց, 1801թվ (լուսաբացին) 
Հրեշտակ իմ, կյանք իմ, իմ երկրորդ ես`այսօր գրում եմ քեզ միայն մի քանի բառ և այն էլ մատիտով (քո մատիտով): Վաղը ստիպված եմ նոր բնակարան փնտրել ինձ համար, այնքան անհարմար է , հատկապես հիմա: 
Եվ ինչ՞ի համար է այս խորը թախիծը անխուսափելիից առաջ: Մի՞թե սերը կարող է գոյություն ունենալ առանց զոհերի, առանց ինքնամերժման:Դու կարո՞ղ ես անել այնպես, որ ամբողջովին ես պատկանեմ քեզ , իսկ դու ինձ: Աստված իմ: Սերը պահանջում է ամեն ինչ և ունի դրա իրավունքը: Ես զգում եմ դա այնպես ինչպես և դու: Միայն թե, դու շատ հեշտությամբ ես մոռանում այն, որ ես ապրում և պետք է ապրեմ մեր երկուսի համար`ՔՈ և ԻՄ: Իմ ճանապարհորդությունը սարսափելի էր,ես վերադարձել եմ երեկ առավոտյան ժամը չորսին , ձիերը շատ քիչ էին, ես էլ որոշեցի այլ ճանապարհով գալ, սարսափելի էր: Բայց հետաքրքիր էր այն զգացողությունը, որը այցելեց ինձ ճանապարհի վերջում`ես երջանիկ էի , որովհետև ես հաղթահարեցի դժվարություններ: 
Լավ , ինչևէ: Երևի շուտով մենք կհանդիպենք` գուցե հենց այդ պատճառով էլ ես չեմ կարող քեզ ասել այն եզրակացությունների մասին, որ արել եմ իմ կյանքի վերաբերյալ: Գիտե՞ս, եթե մեր սրտերը միասին բաբախեին , ես հավանաբար դա չէի անի: Հոգիս լի է այն ամենով, ինչ կուզեի քեզ ասել: 
Լինում են պահեր, երբ ինձ թվում է , որ մեր լեզուն անզոր է: Ուրախացիր, զգա կյանքը , բայց խնդրում եմ շարունակիր մնալ իմը: Մնա իմ անփոխարինելին, միակ գանձը: Մնացած այն ամենի մասին ինչ լինում և պետք է լինի մեզ հետ, հոգում է ԱՍՏՎԱԾ: 
ՔՈ ՀԱՎԱՏԱՐԻՄ » 
« Հուլիսի 6, երկուշաբթի երեկոյան, 1801 թվ 
Դու տառապում ես, դու իմ գանձ: Հիմա եմ միայն հասկանում, որ նամակները միշտ պետք է ուղարկել վաղ առավոտյան: Երկուշաբթի և հինգշաբթի, միակ օրերը , երբ փոստատունը այստեղից շարժվում է: Գալիս է քեզ մոտ : 
Դու տառապում ես`այնտեղ որտեղ կամ ես, կաս նաև դու, ես կպայքարեմ , որ դու լինես իմը: Այո: Առանց քեզ ես կսկսեմ ապրել ու շնչել ինչպես բոլոր մարդիկ, իսկ դա ես չեմ ուզում, և եթե անկեղծ , իմ կարծիքով արժանի չեմ դրան: Չեմ ուզում արժանանալ: Որևէ մեկի ստորացումը մյուսի մոտ , ես չեմ ուզում տեսնել, դա ցավալի և նողկալի է ինձ համար: Թեև ով եմ ես ամբողջ տիեզերքի առջև, եթե փորձեմ ինձ վերևից նայել: Հավանաբար հենց այս գիտակցման մեջ է մարդու աստվածային առաքելությունը: Ես երևի լաց կլինեմ ,եթե պարզվի , որ դու իմ մասին տեղեկացել ես մինչև շաբաթ օրը: Չգիտեմ, ինձ ինչպես և որքան ես սիրում, գիտեմ մի բան, որ ես քեզ ավելի ուժեղ ու շատ եմ սիրում: Միշտ բաց և պարզ եղիր ինձ հետ: 
Քանի դեռ բուժումներ եմ ընդունում , պետք է ավելի շուտ քնեմ: Աստված իմ:Լինել այսքան մոտ և միևնույն ժամանակ այսքան հեռու միմյանցից…Եվ մի՞թե երկինքը չի բացել սերը մեզ համար և մի՞թե այն նույնքան աներեր է , որքան երկնային նշանները: 
Քո հավատարիմ » 
« Հուլիսի 7 1801թվ 
Բարի օր: Նոր եմ արթնացել, բայց մտքերս վաղուց արդեն թռչում են քեզ մոտ`իմ միակ և անմահ սեր : Ես մեկ ամբողջովին երջանկություն եմ , մեկ անսահման ու անծայր տխրություն, և այն պատճառով միայն , որ ես սարսափում ու չեմ հասկանում , չեմ ուզում հասկանալ , թե ինչ է նախապատրաստում մեր համար ճակատագիրը: Ես կարող եմ ապրել միայն քեզ հետ, և չկա այլ տարբերակ: Ես որոշել եմ այնքան ժամանակ թափառել հեռուներում և քեզանից հեռու, մինչև ի վիճակի լինեմ թռչելու քո գիրկը, նետվելու դեպի քեզ: Ցավոք , սա հիմա անհրաժեշտ է: Վստահ եղիր և մի կասկածիր երբեվիցէ իմ հավատարմության մեջ:Երբեք, երբեք ու էլի երբեք:Աստված իմ ինչ՞ու պետք է միշտ լքես այն ինչ սիրում ես և ինչլ այդքան թանկ է քեզ համար: Սերը ինձ դարձնում է ամենաերջանիկ և ամենադժբախտ մարդը միաժամանակ: Իմ տարիքում , սովորաբար , երևի պահանջվում է որոշակիություն , հստակություն , հավասարակշռություն, բայց մի՞թե այդ ամենը հնարավոր է մեր հարաբերությունների դեպքում: Փոստատունն արդեն շարժվում է, ավարտեմ նամակս, որպիսի կարողանաս կարդալ այն : Հանգսիտ եղիր: Սիրիր ինձ այսօր և եթե ուզես նաև վաղը: Սիրիր ինձ ինչպես երեկ: Մի կասկածիր իմ հավատարմության մեջ: Երբեք: 
Սիրիր հավերժ քեզ, ինձ , մեզ 
Քո Լ.Բ »

 

Դիտումներ: 817 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar