Սիրե՞լ, թե՞ լինել սիրված - 17 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 17 » Սիրե՞լ, թե՞ լինել սիրված
15:43
Սիրե՞լ, թե՞ լինել սիրված

Մարդիկ, ամուսնանալով ու որոշակի ժամանակ միասին ապրելով, երբեմն սկսում են տխրել, կարծես սերը վերափոխվում է: Դա իրո՞ք այդպես է, թե ուղղակի մարդիկ են այնպես անում, որ սերն այրվի մինչեւ վերջ: Ձեռք բերելով այդ հարստությունը, հաճախ մոռանում ենք, որ այն մեր սեփականությունը չէ, որ հավատարիմ շան նման քայլի մեր ետեւից, այն նման է «թախծոտ» ամպի, որը կարիք ունի հոգատարության:

Այն կանայք, ովքեր մտածում են. «նա արդեն ոչ մի տեղ չի գնա», աստիճանաբար նրանց մոտ նոր զգացմունքներ են առաջանում՝ խանդ, վիրավորանք, ուշադրության պակաս: Այդպիսի հարաբերությունների հիմքում նրանք տեսնում են հարատեւ ընտանեկան կյանք ու սովորություններ՝ չգիտակցելով, որ «սիրո ամանը» միշտ պետք է լիքը պահել: Իսկ տղամարդիկ, ովքեր սովոր են մշտապես մեղադրանքներ լսել, ուղղակի պարփակվում են իրենց մեջ եւ սկսում փնտրել ավելի հանդարտ ապաստան, արդյունքում՝ ամուսնալուծություն…

Նայեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս եք պահպանում ձեր սերը, պահանջու՞մ եք, թե՞ տալիս եք, ո՞վ եք դուք, սիրվա՞ծ, թե՞ սիրող…

Եթե սերը պահանջում եք նյարդայնանալով, ապա հավանաբար այն կկորցնեք: Սերը մարդու համար ամենից առաջ ինքնագիտակցման ու ինքնորոշման միջոց է: Սիրելով բնությունը, մարդկանց, ընկերներին՝ կարող եք հասկանալ սիրո վեհությունն ու ռոմանտիկությունը: Մի վախեցեք սերն ուրիշներին տալուց, չէ որ ամեն մարդ էլ իր հոգում ունի սիրո անսպառ «պաշար»: Իսկ այն ինչ տալիս ես, մի օր անպայման վերադառնում է: Չարժե միմյանց վիրավորել, եթե սիրում եք, պարզապես գրկախառնվեք եւ արտահայտեք ձեր զգացմունքները: Սիրելիի հետ վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք որ նա ձեզ հետ վերաբերվեր:

Հիշեք, որ այն մարդը ում սիրում եք, հավերժական չէ եւ ցանկացած օր կարող է լինել նրա համար վերջինը: Մի օր առավոտյան արթնանալով, կհասկանաք, որ այն մարդն ում սիրում էիք, այլեւս ձեզ հետ չէ, բայց չէ՞ որ շատ բառեր եք մոռացել նրան ասել: Այդ ժամանակ ցավ կապրեք:

Ապրեք այսօրվա օրով. սիրեք ազնվորեն, խոսեք ճիշտ, սովորեք երջանիկ ապրել սիրելիի հետ: Չէ՞ որ դա ամենագեղեցիկն է այս կյանքում:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 824 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 mari • 19:20, 17.04.2012
xd xd xd xd xd xd xd xd xd 9 9 9 9 tres bien
avatar
2 MadRidiSta • 19:34, 17.04.2012
mi cer mardu harcrecin`<<vorn e karevor sirel te sirvac linel?>> isk na patasxanec
<<trchnaki hamar aj tevn e karevor te cax@>>
ComForm">
avatar