սիրային Աստղագուշակ 2013 - 3 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 3 » սիրային Աստղագուշակ 2013
15:09
սիրային Աստղագուշակ 2013

Չնայած աշխարհի վախճանի մասին կանխատեսումներին` նոր տարին` 2013 թվականը, այնուամենայնիվ գալիս է: Սուրբ Ծնունդի և Նոր տարվա նախօրեին, միևնույն է, վազվզելու ենք խանութներում նվերների որոնումներով, զարդարելու ենք տոնածառը, ուրախանալու ենք երեկույթներին և փորձելու ենք ավարտին հասցնել կիսատ թողած գործերը… Հետո  սովորական ձմեռ կլինի, բայց աշխարհն էապես կփոխվի մեր աչքում, ասենք մենք էլ միանգամայն ուրիշ կդառնանք: Միայն թե քիչ ավելի ուշ, երբ տոնական օրերի աղմուկն արդեն անցյալում կլինեն,  մեզ  որոշ տխրություն կհամակի այն մտքից, որ 2013-ին մեզ սովորական թվացող երևույթներին այլևս չենք կարող վերաբերվել այնպես, ինչպես նախկինում:

Օձը` 2013 թվականի  մասամբ նենգ, բայց շատ իմաստուն խորհրդանիշը, վերջապես ամեն ինչ իր տեղը կդնի, և թող ձեզ բնավ չվախեցնի 13-ի առկայությունն այդ չորս թվանշաններում:

Խոյ

Խոյ, ձեր նշանը միշտ էլ զուգորդվում է գարնան հետ` ինչ-որ նոր բանի, անսահման ազատության, բնականության, ինքնարտահայտման, և 2013-ին դուք կկարողանաք լիովին օգտվել այդ ամենից: Անցած տարին ձեզ նոր մտքերի և ուղղությունների հիանալի բերքահավաք պարգևեց, դուք շատ լավ աշխատեցիք, և 2013-ին ձեզ մնում է միայն հավաքել ձեր թափած ջանքերի պտուղները:

Փողը և աշխատանքը: Անցած տարվա աշխատանքը, որ կատարում էիք ջանասիրաբար, և երբեմն միապաղաղ ու տանջալից էր դառնում, կօգնի 2013-ին առանձնապես չմտահոգվել ֆինանսների համար և զբաղվել այն բանով, ինչը ձեզ դուր է գալիս:

Սերը: Անձնական հարաբերություններում նույնպես շատ հաճելի և հետաքրքիր ծանոթություններ կլինեն, որոնք տարվա վերջին ձեզ ընտրության առջև կկանգնեցնեն, թե ում հետ եք ցանկանում  լինել: Նոր ծանոթությունների համար ամենաբարեհաջող ամիսները ապրիլն ու մայիսն են: Հնարավոր է, որ ընտանիք ունեցող Խոյերը հրապուրվեն ինչ-որ մեկով, բայց տարվա վերջին կհասկանան, որ դա ընդամենը հրապուրանք էր, և ամեն ինչ իր տեղը կընկնի:

Խորհուրդ: Օգուտ քաղեք ձեր հմայքից, հմտորեն մատուցեք փաստերը և մի մոռացեք լավագույն ընկերոջը, եթե անգամ նա երբեմն քմահաճ է: Այդ ամենը կօգնի ձեզ հաջողությունների հասնելու կարիերայի հարցում: Իսկ ահա խորհուրդ չի տրվում Խոյին անհարկի ռիսկի դիմել 2013-ին, ավելի լավ է առժամանակ ներանձնանաք. դուք կհանգեք ճիշտ որոշումների և թարմ  գաղափարների:

Ցուլ

 

Ցուլ, թեպետ միշտ էլ կարելի է ձեզ վրա հույս դնել, և ձեր ուժեղ կողմը միշտ էլ կայունությունն ու հուսալիությունն է, 2013-ին ստիպված կլինեք առաջին հերթին մտածել ձեր մասին: Հնարավոր է` ձեզ թվա, որ կյանքն արդար չէ. ճակատագիրը մեկին ամեն ինչ մատուցում է սկուտեղի վրա, հաջողությունն անվերջ հավատարիմ ընկերոջ պես ուղեկցում է մի ուրիշին, իսկ դուք, եթե ինչ-որ բան էլ ձեռք եք բերում, ստիպված եք կորցնել այն: Մի հուսահատվեք, դուք ուժեղ եք և ամեն ինչից գլուխ կհանեք:

Փողը և աշխատանքը: 2013-ի հունվար-փետրվար ամիսներին ձեզ դեռևս կգոհացնեն անցած տարվա աշխատանքի պտուղները, բայց գարնանն արդեն ամեն ինչ կցրվի, ինչպես մշուշը, իսկ այն, ինչ կմնա, կթվա, թե ձերը չէ: Գործերը լավ չեն դասավորվի մինչև աշուն, բայց աշնանն արդեն կկարողանաք թեթև շունչ քաշել, բայց թե ինչպես դա կտրվի ձեզ, միայն ձեզ հայտնի կլինի:

Սերը: Այս հարցում Ցուլերը բավական հանգիստ կլինեն: Եթե արդեն ունեք ձեր երկրորդ կեսին, կարող եք համարել, որ ձեր բախտը բերել է. ամեն ինչ նույնը կմնա: Եթե միայնակ եք, ապա ձեզ նույնպես 2013-ին փոփոխություններ չեն սպասում: Բայց աստղերը ձանձույթ էլ չեն խոստանում. զվարճացեք սրտներդ ուզածի չափ: Եթե ռոմանտիկ հարաբերությունները ձեր սիրտը չշարժեն, ապա գոնե ինչ-որ չափով կուրախացնեն:

Խորհուրդ: Մի ընկճվեք, աշխատեք կամ նոր գիտելիքներ ձեռք բերեք և փորձեք ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում. դա ձեզ շատ պետք է: Մտքներովդ չանցնի ծուլանալ աշխատանքում, ղեկավարությունը դա չի ների: Շփվեք այն մարդկանց հետ, որոնք կարող են ձեզ ինչ-որ բան սովորեցնել:

 Երկվորյակներ

 

2013 թվականը հաջող կլինի առաջին հերթին հավակնոտ և  աշխատանքից չվախեցող Երկվորյակների համար: Աստղերը ձեզ խորաթափանցություն և ստեղծագործական վերելք են խոստանում: Ձեր նշանի առանձնահատկությունները` հաղորդակցվելու ունակությունը և հետազոտությունների ու փորձարկումների ձգտումը, հատկապես  պետք կգան ձեզ հենց այս տարի:

Փողը և աշխատանքը: Աշխատանքում Երկվորյակները պետք է մոռանան կոլեկտիվի մասին և հույսը դնեն միայն իրենց վրա: Եվ թող դա ձեզ բնավ չվախեցնի. ձեզ ամեն ինչ կհաջողվի:  Ամենակարևորը` չափից ավելի շատ ծրագրեր մի հղացեք և մի երազեք, ձեզ համար 2013-ը վճռական քայլերի տարի է, որոնք պտուղներ կտան ավելի վաղ, քան կանխատեսում եք:

Սերը: Իսկ ահա ընտանեկան հարաբերություններում կամ մոտիկ ընկերների շրջապատում կարող եք խաղաղվել և հանգստանալ աշխատանքային սխրանքներից: Այդ ոլորտում որևէ ցնցում չի սպասում, միայն` ուրախություն կամ հանդարտ ռոմանտիկ հանդիպումներ:

Խորհուրդ: Տարվա առաջին կեսին ընկերների կողմից օգնության հույսեր մի փայփայեք, նրանք դրա ժամանակն ու տրամադրությունը չունեն: Բայց 2013-ի աշնան վերջին Երկվորյակները կարող են ձեռնարկել նույնիսկ ամենախենթ նախագիծը, որը վաղուց ի վեր չէին համարձակվում իրականացնել:

Խեցգետին

 

Խեցգետնի նշանի տակ ծնվածների մեծ մասը ստիպված կլինի 2013-ին ինչ-որ բան հաղթահարել, ինչ-որ բան գլուխ բերել, ինչ-որ բանի համար պայմանավորվել և ինչ-որ բանից ելք գտնել: Հեշտ չի լինի, բայց ջանքերն օգուտ կտան: Գլխավոր պայմանը` տեղում մի դոփեք, որպեսզի մի բան ստացվի, պետք է որևէ ուղղությամբ շարժվել: Իսկ եթե հաստատ իմանաք, թե ինչ եք ուզում, ապա համընթաց քամին ձեզ համար ապահովված է:

Փողը և աշխատանքը: Որպեսզի ավելի շատ վաստակեք, հարկ կլինի ավելի շատ ներդնել: Բայց 2013-ը կարող է չար կատակ խաղալ ձեզ հետ. դուք փակ դռներ կթակեք` փոխանակ գնալու ուրիշ ճանապարհով և գրեթե առանց ջանքերի բարձրանալու կարիերայի սանդուղքով, ավելացնելու աշխատավարձը կամ շահավետ գործարք կնքելու: Մի ափսոսեք թափած ջանքերը. եթե դրանք չգործադրեք, ապա երբեք էլ չեք գտնի բաց դռներ:

Սերը: Իսկ այս առումով աստղերը լրիվ Խեցգետնի կողմից են: 2013 թվականի սկիզբը թեթև ռոմանտիկ ծանոթություններ կբերի, որոնք ամռանը կվերածվեն մշտական հրապուրանքի, իսկ աշնանն ու ձմռանը կարող են ավարտվել հարսանիքով և անմոռանալի մեղրամսով: Ընտանիք ունեցող Խեցգետինների բախտն էլ կբերի. հնարավոր է, որ ձեր կյանքի ուղեկիցն ավելի ռոմանտիկ կամ ավելի  հուսալի դառնա… Կամ դա կլինի հենց այն, ինչ սպասել եք նրանից երկար տարիներ:

Խորհուրդ: Մանրազնին հետևեք ձեր արտաքինին և ընդհանրապես ձեր կերպարին. սա այն տարին է, երբ շրջապատը ձեզ գնահատելու է ըստ ձեր հագուստի: Եվ հիշեք, որ ինքնիրեն ոչինչ չի լինում:

Առյուծ

 

Աստղերը Առյուծներին խորհուրդ են տալիս 2013-ին չկտրվել կոլեկտիվից և ժամանակավորապես հրաժարվել հավակնություններից: Աշխատեք,  ջանացեք, բոլոր ուժերը ներդրեք արդյունքի հասնելու համար, և մոռացեք պարծենալու մասին  ու մի հպարատացեք հաջողություններով, այլապես ոչինչ չեք ստանա: Համեստություն, ահա ձեր հաջողության գրավականն այս տարի:

Փողը և աշխատանքը: Հարկ կլինի շատ ավելի լավ աշխատել, քան ձեր գործընկերները, երբեմն  նույնիսկ նրանց փոխարեն աշխատել: Բայց անձամբ ձեզ ոչ ոք չի նկատի, միայն թիմի հետ կարող եք ինչ-որ կերպ առաջ գնալ կարիերայի սանդուղքով: Եկամուտներն ամբողջ տարին միջին մակարդակում կլինեն, թեպետ ավելին կուզենաք: Բայց մի վշտացեք, այդքանն էլ կարող էր չլինել:

Սերը: Իսկ ահա սիրային հարցերում  բուռն կրքեր կբորբոքվեն. ամբողջ տարին ռոմանտիկ հանդիպումներ կունենաք, թեթև հրապուրանքներ, թեժ կրքեր, նոր սեր և Աստված գիտի, թե էլ ինչ: Նույնիսկ ընտանեսեր մարդիկ փորձություններ կունենան. կփորձեն ձեր կեսին տանել ձեզանից, ասենք` դուք էլ կարող եք դավաճանելու փորձ անել… Բայց 2013-ի աշնանը ամեն ինչ իր տեղը կընկնի. ամեն մի ավելորդ բան կհեռանա ձեր կյանքից, և դուք կմնաք սիրած մարդու հետ:

Խորհուրդ: Այս տարի Առյուծները պետք է լավատես լինեն, երկար ապրումներ չունենան անհաջողությունների պատճառով, աշխատասիրություն և ջանասիրություն ցուցաբերեն, այդ դեպքում տարվա վերջին ձեզ պարգև է սպասում: Եվ աշխատեք բախումներ չունենալ ազգականների հետ. դա շատ ուժեր է խլում:

Կույս

Կույս, ահա և  հասաք ձեր աստեղային ժամին, և թող բոլորը նախանձեն ձեզ: Նախանձողները ձեզ որևէ վնաս չեն հասցնի, աստղերը կպահպանեն ձեզ 2013 թվականին և կօգնեն, այնպես որ սա վաղուց մտահղացած ծրագրերն իրականացնելու իսկական ժամանակն է, երազանքներն իրականացնելու ժամանակը:

Փողը և աշխատանքը: Ձեզ կայուն աճ է սպասում բոլոր ուղղություններով: Եթե զբաղվում եք բիզնեսով, ապա կկարողանաք շահավետ երկարաժամկետ պայմանագրեր կնքել և հուսալի գործընկերներ ձեռք բերել: Եթե խոսքն աշխատանքի մասին է, ապա պաշտոնի բարձրացում կունենանք և ղեկավարության հարգանքը կվայելեք: Եկամուտները նույնպես կգոհացնեն, կարող եք համարձակ աշխատավարձի բարձրացում պահանջել, դուք այն կստանաք:

Սերը: Սիրային հարցերում ամեն ինչ ավելի սովորական է. բուռն կրքեր չեն լինի, բայց կայունություն ու անդորր կլինի սիրած մարդու հետ: Ազատ Կույսերը 2013-ին կարող են հանդիպել հենց այն մարդուն, որին սպասել են երկար տարիներ, դրա համար բարենպաստ են հատկապես փետրվար-մարտ ամիսները: Անգամ հաշվով ամուսնությունը կարող է սիրո վրա հիմնված ամուսնության վերածվել: Ուրեմն` առաջ:

Խորհուրդ: Մի նստեք ու սպասեք, պարզապես ապրեք ու վայելեք, ամեն ինչ կլինի, երբ պատրաստ կլինեք: Բայց մի բան պիտի լավ հասկանաք, որ նոր պայմաններում չի կարելի հին ձևով ապրել:

Կշեռք

 

Իսկ ահա Կշեռքները 2013-ին հաջողության հասնելու համար, ընդ որում` ցանկացած բնագավառում, ստիպված կլինեն շատ և համառորեն աշխատել: Իհարկե, արդյունքից էլ միանգամայն գոհ կլինեք. կայունություն աշխատանքում և բիզնեսում, հարթ և փոխադարձ վստահության հարաբերություններ մոտիկ մարդու հետ, հուսալի ընկերներ… Միայն թե այդ ամենն ուրիշներին շատ ավելի հեշտ է տրվում: Մի նախանձեք:

Փողը և աշխատանքը: Բիզնեսում նպատակներին հասնելու կամ կարիերայի սանդուղքով բարձրանալու համար անհրաժեշտ կլինի ոչ միայն աշխատասիրություն և ջանասիրություն, այլև ինտուիցիա, ստեղծագործական մոտեցում և անկեղծություն: Աշնանը հուսալի գործընկերներ կամ համակիրներ գտնելու շանս կլինի, բայց լավ կլինի, որ Կշեռքները սեփական ծրագրերը սկսեն 2013-ի վերջին:

Սերը: Այս տարի ազատություն տվեք ձեր զգացմունքներին և այլևս մի վերահսկեք ձեզ ու ամեն ինչ ծանրութեթև մի արեք:  Ձեզ անպայման փոխադարձ սիրով կպատասխանեն: Կարող են վերականգնվել նախկին հարաբերությունները, իսկ նոր ծանոթությունների համար լավագույն ժամանակը հուլիս-օգոստոսն են:

Խորհուրդ: Նոր առաջարկություններն ու կարևոր որոշումները միանգամից մի ընդունեք, մի քանի օր մտածեք, լսեք ներքին ձայնին, այդ այդ դեպքում ամեն ինչ ավելի լավ կդասավորվի: 2013-ին լավ կլինի, եթե Կշեռքները արդարության համար պայքարի մեջ չմտնեն, հնարավոր է, որ լուսանցքում հենց դուք հայտնվեք:

Կարիճ

Կարիճների կյանքում 2013-ին մեծ փոփոխություններ են սպասում, և գլխավոր խնդիրը դրանց պատրաստ լինելն է, հնարավորինս մանրամասն դրանք ծրագրելը. այդ դեպքում ամեն ինչ հիանալի կդասավորվի: Իսկ եթե պատրաստ չլինեք փոփոխություններին, ապա դրանք կփոխեն ձեր կյանքը բնավ էլ ոչ դեպի լավը. հինը կքանդվի, ներկան կփչանա, իսկ ապագան կմռայլվի… Այնպես որ ավելի լավ է նախապես պատրաստ լինել:

Փողը և աշխատանքը: Այս տարի մեկընդմիշտ կլուծվեն որոշ հին խնդիրներ, որոնք երկար ժամանակ չեն թողնում առաջ շարժվել: Պատրաստ եղեք կարևոր որոշումներ կայացնելու և ամբողջ պատասխանատվությունը ստանձնելու: Փետրվարին և տարվա վերջին մոտ  Կարիճները կարղ են անսպասելի ֆինանսական օգնություն ստանալ:

Սերը: Ամբողջ տարին բավական շատ երկրպագուներ կամ երկրպագուհիներ կունենաք, դուք ջերմություն կճառագեք, ինչը կձգի տարբեր մարդկանց: Բայց զգույշ եղեք, մի վատնեք ձեզ: Միայնակ Կարիճները տարվա վերջին ստիպված կլինեն ընտրություն անել, թե ում հետ են պատրաստվում տևական հարաբերությունների մեջ մտնել:

Խորհուրդ: 2013-ի հենց սկզբին դուք ստիպված կլինեք կարևոր ընտրություն անել և ձեր մեջ ինչ-որ բան փոխել, պատրաստ եղեք դրան: Մի փորձեք վերադառնալ անցյալ և հետաձգել որոշ կարևոր քայլեր, դա որևէ լավ բանի չի հանգեցնի:

Աղեղնավոր

 

2013-ին աստղերը շարունակ մարտահրավեր կնետեն Աղեղնավորներին նոր հնարավորությունների ձևով` ռիսկային ձեռնարկումներով, անսպասելի առաջարկություններով: Դուք շփոթության մեջ կլինեք, երբեմն նույնիսկ խուճապի կմատնվեք. ի՞նչ անել, ամեն ինչ այնպես չէ, ինչպես սովորաբար: Բայց որ  այս տարի այն, ինչ սովորականի պես չէ, հենց դա է ճիշտը: Հրաժարվեք սթափ հաշվարկներից, չարժե երկար-բարակ ծանրութեթև անել բոլոր տարբերակները, ոտքով-գլխով նետվեք դեպի նորը, և անպայման հաջողություն կունենաք:

Փողը և աշխատանքը: Եթե չվախենաք նոր հնարավորություններից, ապա մեծ է հավանականությունը, որ բավական բարձրանաք կարիերայի սանդուղքով, հեղինակություն ձեռք բերեք կամ ձեր բիզնեսը միանգամայն նոր մակարդակի բարձրացնեք: Մի վախեցեք հախուռն արարքներից և հապճեպ որոշումներից, վարքագծի հենց այդ մոդելը կարող է հաջողություն բերել Աղեղնավորներին 2013 թվականին:

Սերը: Այն Աղեղնավորներին, որոնք միայնակ են եղել, 2013-ին իրենց կեսին գտնելու հնարավորություն կընձեռվի, միանգամայն հավանական են ամուսնության առաջարկությունը, Մենդելսոնի քայլերգը և մեղրամիսը, բայց շտապեք, սիրային հարցերը հարկ է կարգավորել մինչև աշնան կեսը: Եվ աշխատեք այս տարի խանդ չառաջացնել ձեր զուգընկերոջ  մեջ, նա չի ների դա:

Խորհուրդ: Ամենաբարեհաջող ժամանակը տարվա առաջին երեք ամիսներն են, դուք կզարմանաք, թե ինչքան հեշտ է ամեն ինչ ստացվում: Այդ ժամանակն օգտագործեք իրականացնելու համար այն, ինչ վաղուց եք մտահղացել: Ամռանը չարժե խոշոր գնումներ անել: Եվ այս տարի ոչ ոքի խորհուրդները մի լսեք. միևնույն է, դրանք ձեզ չեն օգնի:

Այծեղջյուր

 

2013-ին Այծեղջյուրները վերջապես  կկարողանան հանգիստ շունչ քաշել. ամբողջ տարին ոչնչի մասին չմտածել, բացի սեփական ցանկություններից և մերձավորների հետ կապված ծրագրերից: Երբեմն նույնիսկ կդիմադրեք ձեր հաջողությանը, բայց դա չի օգնի, Օձի տարին ամեն դեպքում ձեզ հաջողություն ու բարագավաճում կբերի:

Փողը և աշխատանքը: Այծեղջյուրների համար սա ինչ-որ բան սովորելու կամ աշխատանքը փոխելու իսկական ժամանակն է կամ էլ սեփական բիզնեսը բացելու և կամ նոր բնակարան ձեռք բերելու: Իհարկե, չարժե 2013-ին հույսը դնել գործընկերների կամ հին լիազորությունների վրա, ձեզ կարող են հուսախաբ անել: Ավելի լավ է` վստահեք միայն ձեզ: Ամառվա վերջին և աշնան սկզբին հնարավոր է, որ էապես բարելավվի ձեր ֆինանսական դրությունը:

Սերը: Ամբողջ տարին ստիպված կլինեք մասնակցել ձեր ընկերների, ծանոթների ու հարազատների սիրային պարզաբանումներին: Ձեզ համար սիրային հարցերում ամենահաջող ժամանակը միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսները կլինեն: Իսկ ահա տարվա վերջին հնարավոր են ճակատագրական որոշումներ. կա՛մ զագս կգնաք, կա՛մ կազատվեք սպառված հարաբերություններից:

Խորհուրդ: Գարնան սկզբին ջանացեք նոր ծանոթություններ ունենալ կամ ազդեցիկ մարդկանց հետ կապ հաստատել, հետո դա ձեզ շատ պետք կգա: Թեպետ ստիպված կլինեք 2013-ին լուծել ուրիշների խնդիրները, փորձեք չխորանալ ուրիշի գաղտնիքների մեջ: Բացբերանությունն ու հետաքրքրասիրությունը կարող են լուրջ կոնֆլիկտների հանգեցնել թե՛ տանը, թե՛ աշխատավայրում:

 Ջրհոս

 

Ջրհոսները լավ են աշխատել անցած տարի և 2013-ին կարող են հանգիստ զբաղվել բերքահավաքով, այն ամենը, ինչ ծրագրվել է, կկատարվի: Ձեր կյանքում մի ամբողջ փուլ է ավարտվել, սկսվում է նորը, բայց ոչ պակաս կարևոր: Այն ձեզնից  նույնիսկ ամենասովորական թվացող իրողությունների վերաիմաստավորում կպահանջի և  այն բանի գիտակցմանը կհանգեցնի, ինչը նախկինում ձեզ համար մատչելի չի եղել:

Փողը և աշխատանքը: Մինչև գարուն չարժե ֆինանսներում և աշխատանքում փոփոխությունների սպասել, պարզապես աշխատեք այնպես, ինչպես մինչև հիմա: Բայց մարտից սկսած` ստեղծագործական վերելք է սպասվում, նոր գաղափարներ, նոր ծրագրեր և նոր ֆինանսական հնարավորություններ: Կարևոր է, որ Ջրհոսները միանգամից ամեն ինչով չոգևորվեն և չփորձեն ընդգրկել անընդգրկելին: Ընտրեք, թե որ ուղղությամբ գնալ առաջին հերթին, և մնացածն ինքնիրեն կստացվի: Ամբողջ տարին հաջողությունը ձեզ հետ կլինի:

Սերը: 2013-ին աստղերը պատրաստ են Ջրհոսներին և՛ թեթև ռոմանտիկ հարաբերություններ առաջարկել, և՛ խելահեղ կիրք, և՛ ընտանեկան կյանքի կայունություն: Միայն թե այդ ցուցակից ինքներդ պիտի ընտրություն անեք, և երբեմն այդ ընտրությունն այնքան էլ հեշտ չի լինի: Ամենահաջող ժամանակը սիրային հարաբերությունների համար գարնան կեսն է և աշնան սկիզբը:

Խորհուրդ: Պատրաստ եղեք, գարնան վերջին ձեզ ինչ-որ անսպասելի հանդիպում կամ գնում է սպասում, գուցեև գործունեության փոփոխություն, և դա իր հետ երջանիկ իրադարձությունների մի ամբողջ շարք կբերի` լավ ավարտով: Գլխավորը, որ բաց չթողնեք այն, ինչ ձեր ձեռքը կընկնի: 2013-ին կարող եք լիովին առաջնորդվել ինտուիցիայով, մանավանդ որ մինչև հիմա այն հազվադեպ է ձեզ դավաճանել:

 Ձկներ

 

Ձկներին 2013-ին հոգևոր որոնումներ են սպասում: Թեև արտաքուստ միանգամայն խաղաղ կլինեք, ձեր ներսում ամեն ինչ շարժման մեջ կլինի: Ուստի ավելի լավ է զբաղվել մի բանով, որն իրոք դուր է գալիս ձեզ, և ավելի քիչ մտածել ինչ-որ նյութական արժեքների մասին: Բացի այդ, ավելի լավ է մեկնել հեռավոր ճամփորդության կամ թեկուզ զբաղվել մեդիտացիայով:

Փողը և աշխատանքը: Ոչ մի կտրուկ վերելք և անկում. աշխատանքում ամեն ինչ հանգիստ կլինի և շատ թե քիչ կայուն: Մի փորձեք փոխել դա 2013-ին, պարզապես օգտագործեք ձեր հմտություններն ու ունակություններն առօրյա նպատակներին հասնելու համար: Աշնան մոտ հնարավոր է որոշ ֆինանսական օժանդակություն կամ պարգև, ինչը հնարավորություն կտա խոշոր գնումներ անելու: Տարին շատ հաջող է անշարժ գույք գնելու համար:

Սերը: Ամեն ինչ պայմանավորված կլինի ձեր հոգեկան փնտրտուքներով. մեկ ձեզ խենթությունն ու կրքերը կհամակեն, մեկ տնային հարմարվետությունն ու կայունությունը կձգի: Ռոմանտիկ հարաբերությունները կարող են կապված լինել աշխատանքի հետ, սակայն ծառայողական սիրավեպերը ոչ մի լուրջ բանի չեն հանգեցնի: Ընտանիքատեր Ձկները ստիպված կլինեն պայքարել գայթակղությունների դեմ: Գլուխ կհանեք:

Խորհուրդ: Աշխատեք 2013-ին հաճախ քաղաքից դուրս գալ, ավելի լավ է` մենակ. դուք մտածելու շատ բան ունեք: Մի ստեք. այս տարի ցանկացած սուտ ձեր դեմ շուռ կգա և կգժտեցնի մոտիկ մարդկանց հետ: Ոչ ոքի մի խնդրեք օգնել ձեզ աշխատանքում, հուսախաբ կանեն, և մեղավորի դերում դուք կհայտնվեք:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1939 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar