Սիրահարվա՞ծ է արդյոք տղամարդը ձեզ... - 15 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 15 » Սիրահարվա՞ծ է արդյոք տղամարդը ձեզ...
19:08
Սիրահարվա՞ծ է արդյոք տղամարդը ձեզ...

Տղամարդը փնտրում է ձեզ հետ հոգևոր շփում:
Եթե տղամարդուն հետաքրքրում է ոչ միայն ձեր մարմինը, այլև ձեր ներկայությունը,ուշադրությունը,հաշվի է նստում ձեր կարծիքի հետ,ապա կարելի է ասել որ նա ձեզ սիրում է:

Տղամարդը հեշտությամբ թույլ է տալիս մտնել իր կյանք:
Եթե տղամարդը առաջարկում է ապրել միասին, հանդիպումների ժամանակ չի նայում ժամացույցին, որպեսզի ամրագրի այն ժամանակը,որը ձեզ հետ է անցկացրել,ապա նա ձեր հարաբերությունները ընդունում է որպես կյանքի մի մաս:

Տղամարդը պատրաստ է հանուն ձեզ զոհողության գնալ:
Ցանկացած հարաբերություն թե տղամարդուց,թե կնոջից պահանջում է որոշակի զիջումների գնալ:Եթե տղամարդը սիրահարված է և ձեր ներկայությունը թանկ է իր կյանքում,ապա նա հանուն ձեզ կհրաժարվի ոչ միայն իր կյանքի սովորական տեմպից այլև իր ընկերներից:

Տղամարդը հոգում է ձեր մասին:
Այստեղ ամեն ինչ պարզ է,եթե տղամարդը փորձում է գուշակել ձեր ցանկությունները, պատրաստ է հարմարվել ձեր տրամադրության հետ և միևնույն ժամանակ ուրախանում է, երբ կարողանում է հանգստացնել, զարմացնել կամ պաշտպանել ձեզ,ապա կարող եք հանգիստ լինել դա սիրո նշան է:

Նաև հավատացեք ձեր ինտուիցիային:

Եթե տղամարդը ձեզ դեռ սեր չի խոստովանել կամ չի կարողանում արտահայտել իր զգացմունքները դա դեռ չի նշանակում որ նա ձեզ չի սիրում:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1696 | Ավելացրեց: nazeli | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Melush • 18:39, 17.04.2012
6
ComForm">
avatar