Սիրած գույնն արտացոլում է մարդու բնավորությունը - 1 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 1 » Սիրած գույնն արտացոլում է մարդու բնավորությունը
15:40
Սիրած գույնն արտացոլում է մարդու բնավորությունը

Մարդու բնավորությունը կարելի է բնութագրել նաև նրա սիրած գույնով:

Սպիտակը բոլոր գույների սինթեզն է: Արտացոլում է լույսի փայլը և սառույցի սառնությունը: Գերադասում են տարբեր բնավորությամբ մարդիկ:

Սև- այն կրողները հաճախ են տխրում, երջանիկ չեն, կյանքը տեսնում են վատ կողմերով, ինքնավստահ չեն, հակված են դեպրեսիաների:

Մոխրագույն- շրջահայաց և կասկածամիտ մարդկանց գույնն է, որոնք երկար կշռադատում են որոշումներ կայացնելուց առաջ: Այս գույնը չսիրողները ակտիվ են և թեթևամիտ:

Կարմիր- արտահայտում է խիզախություն, կամքի ուժ, իշխանություն, բռնկուն բայց և շփվող բնավորություն: Ում այս գույնը նյարդայնացնում է, ունեն թերարժեքության բարդույթ, սիրում են մենություն:

Նարնջագույն- զարգացած բնազդ ունեցողների և երազողների սիրած գույնն է: Արտահայտում է նաև երկերեսանիություն և համառություն:

Դարչնագույն- այն նախընտրողները ամուր են կանգնած իրենց ոտքերի վրա, գնահատում են ընտանեկան ավանդույթները: Չսիրողները էգոիստ են, ինքնամփոփ:

Դեղին- արտացոլում է հանգստություն, բարեկրթություն, հետաքրքրասիրություն, համարձակություն:

Բաց կանաչ- ցինիկների գույնն է: Այն նախընտրողները իշխանատենչ են, սիրում են թելադրել իրենց կամքը:

Վարդագույն- կյանքի գույնն է: Այն սիրողները հակված են չնչին առիթներից անհանգստանալ, իսկ պրագմատիկներին այն նյարդայնացնում է:

Մանուշակագույն- խոսում է չափազանց էմոցիոնալության, զգայունության, հոգևոր բարձր արժեքների, նրբանկատության մասին: Սա ներդաշնակորեն զարգացած մարդկանց գույնն է: Այն չեն սիրում ներկայով ապրող մարդիկ:

Երկնագույն- կապվում է հոգևոր արժեքների և մաքրության հետ: Այն նախընտրողները հակված են մելանխոլիայի և շուտ են հոգնում:

Կանաչ- բնության գույնն է: Այն կրողները վախենում են ուրիշների իշխանությունից և փնտրում են ինքնահաստատման միջոցներ:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 992 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 Anka97 • 18:50, 01.03.2013
im sirac guyn@ sevna
avatar
3 inna123 • 19:24, 01.03.2013
lav chi ann jan poxi sev guyn@ aveli var guynov 6 6
avatar
4 Anka97 • 19:27, 01.03.2013
e kyanqs ed guyn@ shatem sirum inc shata sazum...bayc hamapatasxana bnavorutyans vorosh chapov
avatar
2 Anka97 • 18:50, 01.03.2013
ha u hamel @ntir poster 9 9 9 9 9 apres Innsssssssssssssssssssssss
ComForm">
avatar