SIM-քարտերի ապագան հարցականի տակ է - 24 Մարտի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 24 » SIM-քարտերի ապագան հարցականի տակ է
10:05
SIM-քարտերի ապագան հարցականի տակ է

Եվրոպական հեռահաղորդակցության ստանդարտների ինստիտուտը (ETSI) մյուս շաբաթ կանցկացնի քվեարկություն՝ նոր SIM-քարտերի ստանդարտը հաստատելու համար: Հանդիպմանը կքննարկվեն երկու խոշորագույն սմարթֆոն արտադրողների ՝ Apple-ի և Nokia-ի առաջարկները, հաղորդում է Financial Times-ը:

2011-ի վերջին գերմանական G&D ընկերությունը, որը մոտ 20 տարի առաջ ներկայացրել էր առաջին կոմերցիոն SIM-քարտը, ներկայացրել է նոր ֆորմատ ՝ nano-SIM: Այն 30%-ով փոքր է և 15% -ով բարակ, քան micro-SIM-ը, որն օգտագործվում է Lumia (Nokia) և iPhone4/4S (Apple) սմարթֆոններում: 

Ինչպես նշել էր G&D-ն, ազատված տարածքի հաշվին հնարավոր է ստեղծել ավելի բարակ սարքեր, սակայն այս առաջարկը հավանության չարժանացավ արտադրողների կողմից:

Այժմ Apple-ն առաջարկում է nano-SIM-ի իր սեփական տարբերակը, իսկ Nokia-ն, RIM-ը և Motorola-ն՝ իրենցը:

Վերջնական որոշումը հայտնի կդառնա  հաջորդ շաբաթվա ընթացքում:



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1076 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar