Շտապիր սիրել."սիրո հորմոնը" բուժում է ալկոհոլիզմը - 24 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 24 » Շտապիր սիրել."սիրո հորմոնը" բուժում է ալկոհոլիզմը
20:50
Շտապիր սիրել."սիրո հորմոնը" բուժում է ալկոհոլիզմը

Սիդնեյի գիտնականները հայտնաբերել են, որ այն դեղամիջոցը, որի բաղադրության մեջ կա օքսիտոցին հորմոն, այսինքն` «սիրո հորմոն», նպաստում է ալկոհոլից ու թմրադեղերից կախվածություն ունեցող մարդկանց բուժմանը: Մկների վրա հաջող փորձ է կատարվել:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ այդ դեղն օգտագործելուց հետո ընդհանրապես կորում է հետաքրքրությունը դեպի ալկոհոլային խմիչքները և թմամիջոցները:

«Եթե նման միջոցով մարդու օրգանիզմում վերականգնվի օքսիտոցինի մակարդակը, կկարգավորվի նաև մարդու ուղեղային համակարգը և վնասակար կախվածությունը կնվազի այն աստիճան, որը հնարավոր կլինի հեշտորեն վերահսկել»,- պնդում են փորձագետները:

Ավելի վաղ ուսումնասիրությամբ ապացուցվել էր, որ օքսիտոցինի օգնությամբ կարելի է բարձրացնել մարդու վստահությունը և նվազեցնել նրա վախերը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 741 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar