Շրթունքների ձևը և բնավորություները - 4 Հունիսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 4 » Շրթունքների ձևը և բնավորություները
18:21
Շրթունքների ձևը և բնավորություները

1. Լիքը, լայն շրթունքներ: Ազարտային Եթե նրան ինչ-որ բան դուր է եկել՝ նա անհապաղ ցանկանում է ստանալ դա և ամենևին կարևոր չէ թե ինչի մասին է գնում խոսքը՝ նոր պայուսակի՞, թե՞ տղամարդու: Ազատամիտ և էներգիայով լեցուն նա չի ամաչում իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և առաջինը ժամադրություն նշանակել կամ զանգահարել: Այդպիսի աղջիկը չի սպասում բնության կողմից նվիրատվություն, այլ գերադասում է վերցնել այն ինչ իրեն անհրաժեշտ է: Նրա կյանքում միշտ կատավում են հետաքրքիր բաներ: Նրա կարգախոսն է. «Հիմա կամ երբեք»: Նրա համար շատ կարևոր է ազատությունը և անկախությունը: Նա հարգանքով է մոտենում անձնական տարածքին և նույնը սպասում է իր սիրելիից: Տղամարդը, որի հետ նա կուզենա անցկացնել իր մնացած կյանքը պետք է լինի շատ հմուտ սիրեկան և ճակատագրական որոշումներ կայացնող:

2. Լիքը, բայց ոչ մեծ շուրթեր: Ռոմանտիկ Այս աղջկա մոտ առաջին տեղում էմոցիաներն են, այլ ոչ թե սառը հաշվարկը: Այդ իսկ պատճառով նրան միշտ թվում է, որ մանկությունում նրան նստեցրել են ճոճանակ և մոռացել են իջեցնել այնտեղից: Նրա կյանքը ամբողջովին բաղկացած է վերելքներից և վայրէջքներից: Զարմանալի չէ, որ նա շատերին դուրեկան է, քանի որ նա կարողանում է մարդկանց հասկանալ և լինել նրանց կողքին դժվար պահերին: Սակայն մեդալը ունի նաև հակառակ երեսը՝ ռոմանտիկ անձնավորությունը գերադասում է շատ չխորանալ լուրջ պրոբլեմների մեջ, այլ ուղղակի աչք փակել դրանց վրա՝ խաբելով ինքն իրեն: Նրա իդեալական տղամարդու պատկերացումները ամսագրերի նկարազարդումների և սիրավեպերի տղամարդկանց մի հետաքրքիր միքս է:

3. Վերևի շրթունքը մեծ է ներքևինից: Սիրում է հրամայել Կայացած անձնավորություն, ով գործին կցվում է ամենայն պատասխանատվությամբ և անպայման այն ավարտին է հասցնում: Դա ամենևին չի փչացնում նրա «կարման», որովհետև այդպիսի աղջիկը, որպես կանոն գիտի թե ինչ է ուզում: Ակտիվ գործողությունների նա անցնում է միայն այն ժամանակ, երբ 200%-ով համոզված կլինի իր ճշմարտացիության մեջ: Նրա կարգախոսն է. «Ամեն ինչ կամ ոչինչ»: Նա չի սիրում մարդկանց, որոնք կարող են ինչ-որ մի նախաձեռնություն կիսատ թողնել: Նշանակետին նա կարողանում է հասնել իր բարձր ինքնագնահատականի հաշվին: Այս աղջիկը տիրապետում է լիդերին բնորոշ մի շարք հատկությունների, որի մեջ անպայման մտնում է նաև խարիզման: Նրա երազանքների ասպետը պետք է լինի նույնքան ամբիցիոզ, որքան ինքն է և այդ տղամարդը պետք է նրան միշտ «նախապատրաստի» նոր բարձունքների գրավման:

4. Ներքևի շրթունքը մեծ է վերևինից: Խորհրդավոր անծանոթուհի Նա միշտ ուշադրության կենտրոնում է, որովհետև առանձնանում է ամբոխից: Տղամարդիկ նրա հետևից միշտ ցանկությամբ են նայում, իսկ կանայք նախանձ և չարացած հայացքով: Այսպիսի աղջիկը ավելի շատ կգերադասի հագնել կարտոֆիլի համար նախատեսված պարկ, քան թե նորաձև, բայց շաբլոն զգեստ: Նրա ցանկությունը զգալու սեփական անհատականությունը՝ անսահման մեծ է: Դա ընգծվում է և շարժուձևում և հագուկապում: Նա հստակ գիտի, որ իրեն անհրաժեշտ է յուրահատուկ տղամարդ, թեկուզ և նրա փնտրտուքների վրա կարող է բավական ժամանակ ծախսվել: Խորհրդավոր անծանոթուհին երկրպագուների պակաս երբևէ չի զգում, բայց նրան ավելի շատ հետաքրքրում են նրանք, ովքեր առաջին հայացքին չեն գերվել իր հմայքով:

5. Նեղ, լայն շուրթեր: Ռեալիստ Նա միշտ վստահ կանգնած է իր ոտքերի վրա և նրան խորթ են օդային ապարանքները: Ռեալիստ աղջիկը սիրում է ամեն ինչ նախորոք պլանավորել: Նա պրակտիկ է ամեն ինչում և նույնիսկ սիրահարվելուց չի շտապում հագնել վարդագույն ակնոցներ: Այսպիսի աղջիկը սիրում է կայունություն և հաճույք է ստանում նրանից, որ ամեն ինչ իր կյանքում կանխատեսելի է: Նրա երազանքների տղամարդը կարող է հանգիստ զերծ մնալ ռոմանտիկ անակնկալների և նախաձեռնությունների կազմակերպումից: Նրա տղամարդը ընդամենը մեկ հստակ բնավորություն պետք է ունենա՝ պետք է լինի վստահելի:

6. Նեղ փոքրիկ շրթունքներ: Բախտախնդիր (ավանտյուրիստ) Ամեն մի ծով իր ծնկներից է և իր լավատեսությունը հստակ կհերիքի 3-4 սովորական մարդու: Նա ֆիզիկապես չի կարող երկար նստել մեկ տեղում: Իր արձակուրդը նա կծախսի որպեսզի կերակրի փղերին կամ գրավի Կիլիմանջարոյի բարձրունքները: Դրանից պակաս գլոբալ և ստանդարտ նախագծերը նրան չեն հետաքրքրում: Նա խելագարվում է արկածների և ադրենալինի համար: Բախտախնդրուհին այնքան վստահ է իր վրա, որ շատ հաճախ այնպիսի գործեր է վերցնում իր ուսերին, որոնցից շատերը գերադասում են հրաժարվել: Նա իսկական մարտիկ է և այնքան ուժեղ և հզոր կամային հատկություններով օժտված կին, որ շատ տղամարդիկ ուղղակի խուսափում են նրանից: Նրա սրտի ասպետ կարող են դառնալ ոչ բոլոր տղամարդիկ: Նրա սիրելին պետք է օժտված լինի այն բոլոր հատկություններով՝ ինչ ինքը:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 2192 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar