ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2014»Ապրիլ»10 » Շուտով սմարթֆոնը հնարավոր կլինի լիցքավորել ընդամենը 30 վայրկյանում
20:15
Շուտով սմարթֆոնը հնարավոր կլինի լիցքավորել ընդամենը 30 վայրկյանում
Թել-Ավիվի համալսարանի հետազոտողները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ կտա սմարթֆոնների սովորական մարտկոցները լիցքավորել ռեկորդային կարճ ժամանակում: Գիտնականների ստեղծած «StoreDot» սարքավորումը թույլ կտա սմարթֆոնը 29-ից մինչեւ 100 տոկոս լիցքավորել ընդամենը 30 վայրկյանում: Բարեհաջող փորձն անցկացրել են Galaxy S3-ի վրա: Ապագայում նախատեսվում է նման լիցքավորիչներ ստեղծել նաեւ այլ սմարթֆոնների համար, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով «9to5Google»-ին: Արագ լիցքավորման տեխնոլոգիան հնարավոր է կիրառել նաեւ պլանշետների եւ նոութբուքերի լիցքավորման համար, ինչը րոպեներ կտեւի: Դեռ հայտնի չէ, թե ինչ արժեք կունենան այս լիցքավորիչները: Զանգվածային վաճառքում դրանք կհայտնվեն միայն 2 տարի անց: Ստեղծողների խոսքով՝ StoreDot-ը թույլ կտա մոռանալ լարերի, մասին, որոնք ստիպված են օգտագործել լիցքավորման համար, քանի որ դրանց կարիքն օրվա ընթացքում միայն մի քանի անգամ կզգացվի: