Շոկոլադե տորթ "Պռոլին" - 8 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 8 » Շոկոլադե տորթ "Պռոլին"
10:54
Շոկոլադե տորթ "Պռոլին"

4 ձու 200 գր. շաքարավազ 80 գր. ալյուր 80 գր. օսլա 2 ճ/գ կակաո 1 թ/գ խմորի փխրեցուցիչ 3 հատ ժելատինի թերթիկներ 240 գր. դառը շոգոլադ 80 մլ. լիկյոր կամ կոնյակ 1200 գր. սերուցք աղ, վանիլին Գլազուրի համար 100 գր. շոկոլադ 100 գր. սերուցք
Ձուն, շաքարավազը, աղը և վանիլինը միասին լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը, օսլան, կակաոն, փխրեցուցիչը:
Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո լցնել տապակի մեջ որն ունի 28 սմ տրամագիծ: Թխել ջեռոցում 170°C պայմաններում` 25-30 րոպե:
Սառելուց հետո բլիթը 3 շերտի բաժանել: Ժելատինը թրջել ու լուծել, շոկոլադը հարել, իսկ լիկյորի մի մասը տաքացնել: Խառնել իրար և նախապես փրփրացրած սերուցքը կամաց և քիչ-քիչ ավելացնել զանգվածին: Պատրաստի խմորի շերտերը ցողել լիկյորով և կրեմով պատել: Շերտերը դնել իրար վրա և պատրաստի խմորեղենի վրա ամբողջությամբ կրեմ քսել:
Զարդարելու համար նախատեսված շոկոլադը հալեցնել և խառնել 100 գր. հարած սերուցքի հետ, դրանով էլ զարդարել խմորեղենը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 933 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar