ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻՍ… - 9 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 9 » ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻՍ…
15:45
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻՍ…

Ես ամեն ինչ կտայի,որ գոնե մեկ անգամ ինձ ասեիր. << Շնորհավոր, սիրելիս…>>:Բայց դու դա կասես ուրիշին,իսկ ես…Միևնույնն է,թե ես ինչպես կնշեմ այս գեղեցիկ տոնը…Բայց ինչ ել որ լինի, ես ուզում եմ շնորհավորել քեզ և բոլոր նրանց,ովքեր սիրում են,սիրվում են…Նրանց,ովքեր գտել են իրենց սիրելիներին…
Միշտ հիշեք,մարդիկ,որ պետք է խնամքով վարվեքձեր սիրելիների հետ: Ասացեք նրանց , թե որքան կարևոր և հարազատ են նրանք ձեզ համար:Մի հոգնեք կրկնել,որ սիրում եք..Մի հոգնեք հոգատար և նվիրված լինելուց..Եվ վերջապես մի հոգնեք սիրելի մարդկանց երջանիկ պահեր պարգևելուց…Ձեր միանման օրերը խառնեք ձեր սիրո հետ և հիշեք, որ ամեն ինչից զատ ունեք մի անկեղծ, մի սիրուն ու թանկ զգացում…Մի բողոքեք ցրտից և մի ասեք, թե այս տարի ամռանը շատ է շոգ:Մի տխրեք տերևաթափից,որովհետև կա գարուն…Որովհետև կա մեկը, ով ամառ լինի, թե ձմեռ ապրում է ձեզ համար,ձեզնով…Մտածեք,թե որքան մեծ նշանակություն ունեք այն միակի համար,ով ինչ-որ մի տեղ կամ գուցե հենց ձեր կողքին հիանում է ձեզնով, սիրում է ձեզ…Ներեք,ներեք և էլի ներեք:Ու մի մոռացեք,որ դա այն վեհ կարողությունն էր, որով օժտված էր Արարիչը…Բայց, եթե անգամ հիասթափված եք կամ կարծում եք,որ չկա մեկը, ում սիրտը բաբախում է ձեզ համար…Եթե չկա այն մեկը. ում կուզեիք տեսնել ձեր կողքին..Մի չարացեք, որովհետև ինչ էլ որ լինի այս աշխարհում հաստատ կա մեկը, ով ապրում է ձեզ համար և սպասում է ձեզ: Մի խանդեք և մի նախանձեք..Այլ հասկացեք,որ միշտ չէ,որ մենք ունենում ենք այն, ինչը ցանկանում ենք ունենալ,քանի որ այն, ինչ հաճախ ցանկանում ենք ունենալ, մեզ համար չէ և կամ այն ունենալու իսկական ժամանակը դեռ չի եկել…Եղեք լավատես,բարի,ներողամիտ…Սիրեք և եղեք սիրված….
Շնորհավոր տոնդ,սիրելիս……..

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 1175 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 4.8/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar